Մամուլ 5 տարի առաջ - 08:01 08-05-2021

Փաշինյանից ամենաշատ ձայն տանող ուժը լինելու է հենց Էդմոն Մարուքյանը․ Փաստ

«Անզեն աչքով էլ նկատելի է, որ գնալով Նիկոլ Փաշինյանն ավելի ու ավելի նյարդային է արձագանքում խորհրդարանում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների հարցերին ու հարցադրումներին: Ավելին՝ նա վերջին շրջանում զգալի քարոզչական ռեսուրս է ներդնում՝ Էդմոն Մարուքյանին ու իր թիմին վարկաբեկելու, սևացնելու համար: Ընդ որում, թե՛ «քայլող» պատգամավորների միջոցով, թե՛ տեղեկատվական հարթակներում, այդ թվում՝ սոցիալական ցանցերում՝ կիրառելով նաև ֆեյքային հարձակումներ: Իրականում Փաշինյանի նման պահվածքը բավականին ուշագրավ հիմքեր ունի:

«Փաստ» թերթի տեղեկություններով՝ ներքին հարցումները և ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ՔՊ-ն և ԼՀԿ-ն հիմնականում պոտենցիալ նույն ընտրողների դաշտում են, և այստեղ Փաշինյանից ամենաշատ ձայն տանող ուժը լինելու է հենց Էդմոն Մարուքյանը: Նախ՝ պետք է հաշվի առնել, որ նրանք միասին եղել են «Ելք» դաշինքում, մյուս կողմից՝ ըստ ուսումնասիրությունների, ԼՀԿ-ն ներկայումս դիտարկվում է որպես յուրատեսակ երրորդ բևեռ: Հենց այլընտրանքային ուժի գործոնն էլ մեծապես նյարդայնացնում է Նիկոլ Փաշինյանին, ինչի արդյունքում էլ վերջինս չի կարողանում թաքցնել իր անհանգստությունները, ընդ որում, ոչ միայն իր պահվածքով, այլև վերը նշված հարձակումներով»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին