Ներքին 1 տարի առաջ - 14:10 29-01-2025

Եթե այս կիրակի ընտրություններ լինեն, ՔՊ-ն կհավաքի 11% ձայն, ԴՕԿ-ը՝ 6,8% ձայն, «Հայաստան»-ը՝ 6,5% ձայն

Եթե առաջիկա կիրակի օրը լինեն խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեք։ Այս հարցի շուրջ քաղաքացիների շրջանում իրականացված հարցման տվյալները մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց «Գելափի» հայաստանյան գրասենյակի տնօրեն Արման Նավասարդյանը:

«Այստեղ մենք ունենք բավականին մեծ փոփոխություններ և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը նշել է միայն 11,3%-ը, սա մեր հարցումների ընթացքում 2018 թվականից ի վեր գրանցված ամենամինիմալ, ռեկորդային մինիմալ ցուցանիշն է: Եվս մեկ հետաքրքրական փոփոխություն կա, որ «ԴՕԿ» կուսակցությունը 6,8% գրանցելով՝ անցել է «Հայաստան» դաշինքին, որը գրանցել է 6,5%: Եթե հիշում եք, նրանց դիրքերը նախորդ հետազոտություններում հակառակ էին և «Հայաստան» դաշինքը ավելի առաջ է, քան այդ կուսակցությունը»,- ասաց նա։

Նավասարդյանը ներկայացրեց նաև մյուս կուսակցությունների արդյունքները:

«Բարգավաճ Հայաստան կուսակցությունը 2,4% է գրանցել, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 2,3%, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 1,8%, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 0,9%, Սրբազան պայքարի մասին նշել է 0,5% -ը, «Ազգային ժողովրդական բևեռ»՝ 0,2%, «Քրիստոնեաժողովրդական» կուսակցություն՝ 0,1%, «Արդար Հայաստան» կուսակցություն՝ 0,1%, այլ՝ նշել են 1,1%-ը, ոչ մեկին նշել են 13,3%-ը, հրաժարվել են այս հարցին պատասխանել 10,2%-ը, դժվարանում են պատասխանել՝ 15,4% և 27%ը նշել է, որ չի պատրաստվում մասնակցել առաջիկա ընտրություններին»,- ասաց Նավասադրյանը:

Ամենից շատ դիտված

23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
00:00 Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց