Մամուլ 5 տարի առաջ - 08:11 06-05-2021

Կարճաժամկետ աշխատատեղեր կբացվեն՝ քվեների դիմաց․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Այս ընտրություններում քիչ հավանական է, որ փող բաժանեն՝ որպես ընտրակաշառք, բայց այլ արատավոր մեթոդներ կկիրառվեն, որոնք կստիպեն, որ մարդիկ ոչ թե գիտակցված ընտրություն կատարեն, այլ՝ շահից դրդված։ Ըստ ամենայնի, այս ընտրությունների նոուհաուն լինելու է կարճաժամկետ աշխատատեղեր բացելը, մարդկանց աշխատանքի ընդունելը ։ Դա կարվի նախընտրական շտաբների անվան տակ։

Այս սխեմայից օգտվելու է ինչպես իշխանությունը, այնպես էլ ընդդիմությունը։ Իշխանությունն այսօր էլ սկսել է համատարած աշխատանքի ընդունել մարդկանց եւ խոստումներ տալ՝ ընտրություններից հետո աշխատանքի տեղավորելու հետ կապված։ Իսկ թեկնածու կուսակցություններից մեկը, օրինակ, պատրաստվում է հարյուրավոր նախընտրական շտաբներ բացել բոլոր մարզերում և ամեն շտաբում 5-ական մարդ ընդունել աշխատանքի՝ երկու ամսով։

Պարզ հաշվարկ անենք․ 500 շտաբ, 5 աշխատողով՝ կստացվի 2 հազար 500 աշխատող։ Սրանց միայն ընտանիքի անդամները կկազմեն 10 հազար քվե, կգումարվեն նաև ազգուտակը, ընկերները և 50 հազար ձայնը, այսինքն՝ անցողիկ շեմը հաղթահարված է։ Պարզապես մի փոքրիկ նյուանս․ մեկ կուսակցության ծախսերը կկազմեն մի քանի միլիոն դոլար։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ