Արտաքին 5 տարի առաջ - 09:35 05-05-2021

Ադրբեջանական տարածքների ազատագրումից հետո սկսել է վերականգնման և վերակառուցման աշխատանքները. Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարում է, թե «ադրբեջանական տարածքների ազատագրումից հետո սկսել է վերականգնման և վերակառուցման աշխատանքները» այդ հատվածներում: Նման կերպ Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է հայկական կողմի հայտարարությանը, որ Ադրբեջանը փոխում է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարի պատմաճարտարապետական ամբողջականությունը, հայկական եկեղեցու գմբեթներն է հանում:

Ըստ ադրբեջանական արտաքին գերատեսչության` Շուշիում «իրականացվող լայնածավալ շինարարական աշխատանքների շրջանակներում վերականգնվում են մզկիթներ, պատմական հուշարձաններ, տաճարներ, տուն-թանգարաններ, ինչպես նաև Ղազանչեցեց եկեղեցին»: Նշվում է նաև, թե «վերակառուցման աշխատանքներն իրականացվում են հենց բնօրինակ ճարտարապետական ոճին համապատասխան»` Շուշիի պատմական պատկերը վերականգնելու համար:

Որ մայիսի 9-ին ընդառաջ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցու գմբեթները հանվում են, դեռ երեկ համացանցում գրառում արեց Արցախի ներքին գործերի նախարարության տեղեկատվության բաժնի պետ Հունան Թադևոսյանը՝ կից տեղադրելով լուսանկարներ։ Հայկական հետքն ու դիմագիծը, հոգևոր ու մշակութային ժառանգությունը Ադրբեջանը վերացնում է վերանորոգման ու ռեստավրացիայի անվան տակ՝ ահազանգել էր հայկական կողմը:

Ադրբեջանի արտգործնախարարությունն իր հերթին մեղադրում է, թե «հայկական կողմն է ագրեսիվ քաղաքականություն վարել» նախկինում:

Հիշեցնենք, որ 19-րդ դարում կառուցված Ղազանչեցոց եկեղեցին մեկ անգամ վնասվել է 1920-ին Շուշիի հայ բնակչության ջարդերի ժամանակ և ադրբեջանցիների կողմից օգտագործվել որպես պահեստ։ Եկեղեցին վերականգնվել էր 90-ականների պատերազմից հետո, երբ հայկական ուժերը գրավեցին բերդաքաղաքը։ Եկեղեցու վերակառուցված գմբեթը կրկին վնասվեց 44-օրյա պատերազմի ժամանակ՝ մեկ օրում Ադրբեջանի կրկնակի հրթիռակոծման հետևանքով։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ