Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 16:50 30-01-2025

Արցախից օկուպացված տարածքների վերականգնման բյուջեն 13.6%-ով նվազել է

«Արցախի օկուպացված տարածքների վերականգնմանն ուղղված բյուջեի կրճատումը պայմանավորված է Թուրքիայի և Ադրբեջանի նոր ռազմական արկածախնդրություններով»,- Oragir.News-ի հետ զրույցում նշեց ադրբեջանագետ Հովիկ Ավանեսովը:

Ըստ ադրբեջանական լրատվական կայքերի՝ Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանի պետական բյուջեից վերականգնման աշխատանքների համար 2024 թ. ուղղվել է 4.8 մլրդ մանաթ, ինչը 13.6 տոկոսով քիչ է 2023 թ․ներդրված գումարից։

Oragir.News-ը կապ հաստատեց ադրբեջանագետ Հովիկ Ավանեսովի հետ՝ հասկանալու, թե ինչով կարող է սա պայմանավորված լինել։ «Խնդիրն այն է, որ դրա փոխարեն Ադրբեջանը ավելացրել է ռազմական բյուջեի և ուժային կառույցների համար նախատեսված ծախսերը, ինչպես նաև ռազմաարդյունաբերական համապատասխան կազմակերպություններին հատկացվող գումարները։ Սա վկայում է նրա մասին, որ Ադրբեջանը հերթական ռազմական արկածախնդրությանն է պատրաստվում»,- նշեց ադրբեջանագետը։

Նա հավելեց, որ պետք է հստակ հաշվարկներ ունենանք և համապատասխան հետևություններ անենք, քանզի դա որոշակի առումով կապված է երկու ֆաշիստական պետությունների՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից առաջ տարվող խոսույթի՝ «Զանգեզուրի միջանցքի» խնդրի հետ։ Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանում նավթարդյունաբերության և արտահանման ծավալների նվազման հետ կապված լինելուն, ադրբեջանագետը նշեց, որ դա շատ չնչին կապ կարող է ունենալ, քանի որ նախկինում էլ արդյունաբերության ծավալները այդքան մեծ քանակ չէին կազմում և գնալով տոկոսային առումով իջնում էին։

Ըստ Ավանեսովի՝ հիմնական պատճառը ռազմական արկածախնդրությունների հետ է կապված, ինչպես նաև այն ռեսուրսների, որոնք տրամադրվել էին վերջին շրջանում կայացած ՏԻՄ ընտրությունների համար։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ