Մամուլ 5 տարի առաջ - 10:30 05-03-2021

ԻՍԿ Ի՞ՆՉ ԵՆ ՄՏԱԾՈՒՄ ՏԱՆԸ ՆՍՏԱԾՆԵՐԸ․ ԱՌԱՎՈՏ

Արդեն առիթ եմ ունեցել գրելու, որ անկախ նրանից, թե ինչպես կավարտվի իշխանություն–ընդդիմություն ներկայիս դիմակայությունը, մենք՝ որպես հասարակություն, ունենք լուրջ խնդիր, և այդ խնդիրը մեր մեջ է․ թուրքերը, ռուսները և մնացածներն այստեղ կապ չունեն։ Խնդիրն այն չէ, թե քանի հոգի է դուրս գալիս փողոցներ կամ հրապարակ՝ այս կամ այն կողմից։ Խնդիրը նրանց մեջ է, որոնք այսօր ոչ մի հրապարակ դուրս չեն գալիս, կամ, որը նույն է, դուրս են գալիս «նաչալստվայի» սպառնալիքի կամ փողի դիմաց՝ վերջիններիս գումարում եմ դուրս եկողների թվին։ Հանուն իշխանության կամ «իշխանապահպանության» անկեղծ պայքարողների թիվը, ի վերջո, մի քանի տասնյակ հազար է։ Ինչպես էլ հաշվես, Հայաստանի՝ ակտիվ տարիքում գտնվող քաղաքացիների 10 տոկոսից պակաս։ Բա մնացա՞ծը։

Փորձեմ ներկայացնել այդ «մնացածի» միջի վիճակագրական ընդհանրացված դիմանկարը։ Նա մի անձնավորություն է, որը 2017-ի թվականի ընտրությունների ժամանակ (և դրանից առաջ) «հանգիստ խղճով» վերցրել է 10-20 հազարը և քվեարկել է ՀՀԿ-ԲՀԿ–ի օգտին, այնուհետև 2018 թվականի գարնանը մեծ խանդավառությամբ փակել է փողոցները և անեծքը շուրթերին «մերժել է» նույն ՀՀԿ–ին, իսկ հետագա երկուսուկես տարիների ընթացքում հիասթափվել է (նույնիսկ պատերազմում պարտությունից անկախ) ներկա իշխանությունից՝ շարունակելով մերժել նախորդին։ Այդ մարդը խիստ կասկածում է, որ Հայաստանին նոր հեղափոխություն է պետք, քանի որ ա/ նա վախենում է, որ արդյունքում «նախկինները կգան» և բ/ նախորդ հեղափոխությունից ոչ մի «խեր» չի տեսել։ Իշխանությունն ու ընդդիմությունը հիմա պայքարում են այդ տեսակի մարդկանց համակրանքի համար, բայց նա «համառորեն» չի ուզում որևէ կողմին աջակցել։ Բացառված չէ, իհարկե, որ ներկա իշխանությունը որոշի ընտրություններ անցկացնել և իր հպատակ «նոր» օլիգարխիայի միջոցով դարձյալ 10-20 հազար բաժանել և վարչական լծակ օգտագործել (այստեղ են ասում, որ նորը լավ մոռացված հինն է)։ Բայց փորձը ցույց է տալիս, որ դա էլ ոչ մի խնդիր չի լուծում և ավելին՝ ընտրակաշառք վերցնելու կամ տեղամաս «քշվելու» արդյունքում նվաստացող քաղաքացին խիստ բացասական զգացմունքներով է լցվում իրեն կաշառողի կամ քշողի հանդեպ։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում ։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան