Մամուլ 4 տարի առաջ - 09:24 05-04-2022

Զելենսկին ամեն օր խոսում է աշխարհի լիդերների հետ, իսկ մենք դա արե՞լ ենք. Առավոտ

«Առավոտ» թերթը գրում է/

«Երբ 2020թ.-ի պատերազմը սկսվեց, ՀՀ-ում երկար քննարկվում էր՝ դիմե՞լ ՄԱԿ-ի անվ￾տանգության խորհուրդ, թե՞ ոչ։ Էլ ինչի՞ համար են ստեղծվել ՄԱԿ-ն ու ԵԱՀԿ-ն։ Չեմ ասում, թե արդյունքը մեծ կլիներ, բայց որպես անկախ պետություն՝ պարտավոր էինք այդ լծակներն օգտագործել», - «Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հեղինակած՝ 2020թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ՀՀ-ի եւ Արցախի դեմ Ադրբեջանի իրականացրած սադրանքների մասին զեկույցի ներկայացման ժամանակ երեկ հայտարարեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։

«Օբյեկտիվ լինենք։ Շատ բաներ մենք չենք արել։ Պարտավոր եմ համեմատել։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին միայն զորքի՞ վրա հույս դրեց։ Նա ամեն օր մի ելույթ է ունենում տարբեր երկրների պառլամենտների համար, խոսում աշխարհի լիդերների հետ, օգտագործում քաղաքական-դիվանագիտական լծակները՝ իր տեսակետն առաջ տանելու համար։ Դրա համար էլ ՌԴ-ի հանդեպ պատժամիջոցներ կան։ Իսկ մենք դա արե՞լ ենք, որեւէ մեկին դիմե՞լ ենք։ Եթե խաղաղություն ենք ուզում, միջազգային ատյանները պետք է օգտագործել։ Դրան հասնելու համար միայն «այո» ասելով եւ Ադրբեջանի ամեն ասածին համաձայնելով չի լինում»,-հավելեց Ստեփան Գրիգորյանը» ։
Մանրամասն թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան