Մամուլ 5 տարի առաջ - 11:09 09-02-2021

ԼԵՒՈՆ ԵՐԱՆՈՍՅԱՆԸ ՊԱՏԻՎ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ. ԻՆՉՈՒ ԵՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՕՐԵՐԻՆ ՆՐԱՆ ՏԱՐԵԼ ՇՈՒՇԻԻ ԲԵՐԴ․ ՀՐԱՊԱՐԱԿ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանին պատերազմի օրերին Շուշիի բերդ տանելու գործով նրա պաշտպանը բողոք է ներկայացրել Գլխավոր դատախազություն։ Պաշտպանն ընթացքից լուր չունի, սակայն իրավապահ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ այն ընթացք է ստացել։ Դիմումը վերահասցեագրվել է Արցախի կառույցներին։

Հիշեցնենք․ հոկտեմբերի 9-ին Երանոսյանը բերման էր ենթարկվել, նրա տեղը ոչ ոք չգիտեր։ 1 ամիս անց Երանոսյանը հայտնեց, որ իրեն տարել էին Շուշիի բերդ, թուրք գերիների հետ պահել։ Պատճառը հայտնի չէ։

Մեզ ասացին, որ Երանոսյանին չեզոքացնելու հանձարարություն է եղել Արցախի իրավապահներին։ Նրան Շուշիի բերդում այցելել են Արցախի դատախազն ու քննչականի պետը, Արցախի նախագահը նրանց ուղարկել է նրա հետ հանդիպելու եւ թեման փակելու։ Նրանք արդարացել են, որ անձնական ոչինչ չունեն, հարգում են իրեն, բայց հանձնարարություն են կատարում։

Երանոսյանը պատասխանել է, որ ժամանակը կգա, եւ մեղավորները պատասխան կտան։ Այդ դեպքերի 4 գլխավոր գործող անձանից 3-ը պաշտոնանկ են արվել՝ գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանը, ոստիկանապետ Աշոտ Հակոբջանյանը, ԱԱԾ պետ Կամո Աղաջանյանը, քննչականի պետը պաշտոնավարում է։

Թե ինչ հանգուցալուծում կստանա այս գործը, հայտնի չէ, ամեն դեպքում՝ ուժայինները պնդում են, որ այդ օրերին ժամանակ չեն ունեցել մանրամասն ստուգելու հրահանգի օրինականությունը։ Երանոսյանն էլ իր պատիվն ու արժանապատվությունը վերականգնելու հարցում մարտական է տրամադրված եւ պատրաստվում է մինչեւ վերջ գնալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան