Արտաքին
Երկրաշարժ՝ Թուրքիայի կենտրոնական մասում
20:13 14-05-2023
Երկրաշարժի օջախը եղել է 5 կմ խորության վրա։
Այժմ քվեատուփերից ամուր բռնելու ժամանակն է. Էրդողան
19:30 14-05-2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, երկրում համապետական ընտրությունների քվեարկությունը կայացել է այնպես, ինչպես վայել է թուրքական ժողովրդավարությանը։
Քըլըչդարօղլուն վստահված անձանց կոչ է արել չհեռանալ քվեատուփերի մոտից, քանի դեռ բոլոր արձանագրությունները չեն հանձնվել
19:00 14-05-2023
Թուրքիայի նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու Քըլըչդարօղլուն դիմել է ընդդիմության վստահված անձանց՝ կոչ անելով չհեռանալ քվեատուփերի մոտից մինչև արձանագրությունների հանձնումը։
Էրդողանը վերադարձել է Անկարա՝ վերահսկելու ձայների հաշվարկի գործընթացը
18:30 14-05-2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլից վերադարձել է Անկարա, որտեղ կշարունակի վերահսկել ընտրություններն ու ձայների հաշվարկը։
Թուրքիայում ընտրատեղամասերը փակվել են, մեկնարկել է ձայների հաշվարկը
18:00 14-05-2023
Թուրքիայում ավարտվել է համապետական ընտրությունների քվեարկությունը և տեղական ժամանակով ժամը 17։00-ին (Հայաստանի ժամանակով 18։00-խմբ) փակվել են բոլոր ընտրատեղամասերը։
Ուկրաինան չունի ո՛չ մտադրություն, ո՛չ էլ բավարար սպառազինություն՝ ռուսական տարածքին հարվածելու համար. Զելենսկի
17:23 14-05-2023
Զելենսկու խոսքով՝ հակահարձակման նախապատրաստությունը շարունակվում է, Ուկրաինայի զինված ուժերը «գրեթե պատրաստ են հաջողության»։
Թուրքիայի ընտրատեղամասերում երեք մարդ է մահացել
17:17 14-05-2023
Ընտրական հանձնաժողովի աշխատակիցը սրտի կաթված է ստացել։
Թուրքիայի ընտրատեղամասերում երեք մարդ է մահացել, որոնցից մեկը՝ Էրդողանի կուսակիցը
17:00 14-05-2023
Թուրքիայում այսօր տեղի ունեցած համապետական ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերում երեք մարդ է մահացել։
Եռակողմ համաձայնագրերի իրականացումը թույլ կտա Հարավային Կովկասում կարգավորման հասնել. Պեսկով
16:15 14-05-2023
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կարծում է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված եռակողմ համաձայնագրերի իրականացումը թույլ կտա Հարավային Կովկասում կարգավորման հասնել։
Բրյուսելում մեկնարկել է Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը
15:35 14-05-2023
նախատեսվում է քննարկել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցեր։
Էրդողանը ընտրատեղամասում հավաքված երեխաներին գումար է բաժանել
15:30 14-05-2023
Էրդողանը Ստամբուլի ընտրատեղամասերից մեկում քվեարկելուց առաջ մի քանի թղթադրամ է բաժանել այնտեղ հավաքված երեխաներին։
Ալիևն ու Միշելը գոհունակություն են հայտնել բրյուսելյան ձևաչափի վերականգնման կապակցությամբ
15:00 14-05-2023
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բրյուսելում հանդիպում է ունեցել Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։
Ասադին չի հետաքրքրում, թե ով կհաղթի Թուրքիայի ընտրություններում
14:30 14-05-2023
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հայտարարել է, որ ինքը չի խառնվում Թուրքիայի ներքին գործերին և իրեն չի հետաքրքրում, թե ով կհաղթի այսօր ընթացող համապետական ընտրություններում։
Թուրքիայում ընտրությունների անվտանգությունն ապահովելու համար ներգրավվել է 601 հազար աշխատակից
14:00 14-05-2023
Թուրքիայում ընթացող համապետական ընտրությունների անվտանգությունն ապահովելու նպատակով ներգրավված է 601 հազար անվտանգության աշխատկից։
Զելենսկին հանդիպել է Գերմանիայի նախագահին
13:38 14-05-2023
Զելենսկին երախտագիտություն է հայտնել Գերմանիային։
Աղոթում եմ, որ արդյունքները ձեռնտու լինեն թուրքական ժողովրդավարությանը. Էրդողանը քվեարկել է
13:30 14-05-2023
Թուրքիայի գործող նախագահ, իշխող Ժողովուրդ դաշինքի նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է այդ երկրում այսօր տեղի ունեցող նախագահական և խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը։
Բոլորս շատ ենք կարոտել ժողովրդավարությունը. Քըլըչդարօղլուն մասնակցել է քվեարկությանը
13:00 14-05-2023
Թուրքիայի նախագահական ընտրություններում ընդդիմադիր Ազգ դաշինքի միասնական թեկնածու, Հանրապետական-ժողովրդական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն մասնակցել է քվեարկությանը։
Բրյուսելում սկսվել է Ալիևի և Միշելի հանդիպումը
11:58 14-05-2023
Կեսօրին սպասվում է Ալիևի, Միշելի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպումը։
Թուրքիան նախագահ և խորհրդարան է ընտրում
10:32 14-05-2023
Ընտրելու իրավունք ունի Թուրքիայի 64 միլիոն քաղաքացի։
Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Շառլ Միշելի հետ
09:52 14-05-2023
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանում հաստատված ռազմաքաղաքական և հումանիտար իրադրության շուրջ:
Հռոմի պապի և Զելենսկու զրույցը 40 րոպե է տևել
21:14 13-05-2023
Հանդիպման ընթացքում Ֆրանցիսկոսն ու Զելենսկին միմյանց նվերներ են հանձնել։
ԱՄՆ-ն շարունակում է իր իրավասությունը այլ երկրների վրա տարածելու փորձերը. Մեդվեդև
19:30 13-05-2023
Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է՝ ԱՄՆ-ն Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակում է իր իրավասությունը այլ երկրների վրա տարածելու փորձերը, և դա չի կարելի հանդուրժել։
Թուրքիայում հարցումների միջինացված տվյալներով առաջատարը ընդդիմության թեկնածուն է
19:30 13-05-2023
Թուրքիայում համապետական ընտրությունների շրջանակներում տարբեր հետազոտական ընկերությունների կողմից անցկացված հարցումների միջինացված տվյալներով առաջատարը ընդդիմության թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն է։
Թուրքիայում քաղաքական գործիչներն ամփոփում են նախընտրական քարոզարշավը
18:30 13-05-2023
Թուրքիայում քաղաքական գործիչները քարոզարշավի վերջին ժամերին ամփոփիչ հանրահավաքներն են անցկացրել՝ առանցքային նախագահական և խորհրդարանական ընտրությունների նախօրեին։