Արտաքին 3 ժամ առաջ - 21:35 25-11-2026

Ճամպրո՞ւկ եմ, որ վերցնի, տանի Մոսկվա. Զելենսկին մերժել է Լուկաշենկոյի առաջարկը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մերժել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ նրա հետ միասին մեկնել Մոսկվա և բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Լուկաշենկոն ֆրանսիական Le Point ամսագրին տված հարցազրույցում հայտարարել էր, որ պատրաստ է անձամբ ուղեկցել Զելենսկուն Մոսկվա՝ հանդես գալով որպես նրա անվտանգության երաշխավոր։

«Մենք Վոլոդյայի՝ Զելենսկու հետ կարող էինք նստել ու միասին թռչել Մոսկվա։ Ես՝ որպես նրա անվտանգության երաշխավոր, կարող էի նրա հետ մեկնել և նստել, զրուցել»,– ասել էր Բելառուսի նախագահը։

Նա հավելել էր, որ եթե Զելենսկին չհամաձայնի, ապա պետք է մեկնի ռազմաճակատ և զենքը ձեռքին կռվի։

Նոյեմբերի 24-ին լրագրողների հետ զրույցում Զելենսկին արձագանքել է այդ առաջարկին՝ այն անվանելով անլուրջ և ոչ կառուցողական։

«Նա առաջարկում է ինձ վերցնել։ Ես ի՞նչ եմ՝ ճամպրո՞ւկ, որ վերցնի, նստեցնի ինքնաթիռն ու տանի։ Մոսկվա՝ ինչի՞ համար»,– ասել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկու խոսքով՝ պատերազմական իրավիճակում Ռուսաստանի և Ուկրաինայի մայրաքաղաքներում նման հանդիպումներ անցկացնելն անհնար է։ Նա նաև նշել է, որ նման առաջարկները չեն նպաստում պատերազմի ավարտին և միայն աղմուկ են ստեղծում տեղեկատվական դաշտում։

Ի պատասխան՝ Զելենսկին առաջարկել է Լուկաշենկոյին իր հերթին վերցնել Պուտինին և նրա հետ մեկնել Կիև՝ խոստանալով նրանց անվտանգ ընդունելություն։

«Լուկաշենկոն կարող է վերցնել Պուտինին և նրա հետ գալ Կիև։ Մենք նույնպես նրանց անվտանգ ընդունելություն կապահովենք։ Չէ՞ որ խոսքը բանակցությունների մասին է»,– հայտարարել է Զելենսկին։

Ամենից շատ դիտված

11:03 Քաղաքի կառավարման ղեկին հայտնվածները որոշել են` ովքեր ունեն 2010 թ.-ից ցածր մեքենա չեն կարողանա մուտք գործել մայրաքաղաք. Գևորգ Ստեփանյան
18:45 Փաշինյանը չպետք է հրաժարական տա ու տուն գնա. նա պետք է դատապարտվի ցմահ ազատազրկման․ Հարութ Սասունյան
14:55 Գերմանիայում հայ ընտանիքի 5 անդամի են տանը մահացած հայտնաբերել
12:30 Տիրադավին պարգևատրեցին, կաթողիկոսի անունը շրջանցեցին. ավագանու անդամը՝ Փաշինյան-Սիոն գործարքի մասին
16:00 Հանրային ճնշումը կհանգեցնի իշխանափոխության
18:00 Եթե սուտ լուր է, խի՞ դատի չեն տալիս․ 3 օրում 220-240 խոզ է վաճառվել, գնացեք գյուղ, նայեք՝ որտեղ են թաղել անկածներին
15:28 Այսօր հայ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է․ Ավոն կդառնար 69 տարեկան
13:30 4.9 միլիոն դրամ՝ վարչապետի խորհրդականի ՀԿ-ին
07:41 Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ «Ժողովուրդ»
10:00 Ինքնիշխանություն՝ ըստ ՔՊ-ի. ՀԿԵ տնօրենների խորհրդում ՀՀ-ն այլևս ներկայացուցիչ չունի