Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով գլխավոր մեղադրյալ Գևորգ Հարությունյանի՝ դատարանում արած հայտարարությունների վերաբերյալ Գլխավոր դատախազությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով:
Տեղեկությունն «Ազատությանը» հայտնել են գլխավոր դատախազությունից:
Մեղադրյալ Գևորգ Հարությունյանը նախորդ դատական նիստում աղմկահարույց հայտարարություններ էր արել՝ պնդելով, որ համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության մեղքն իր վրա է վերցրել փոխոստիկանապետ Վարդան Վարդանյանի սպառնալիքներից հետո:
«Վարդանյանը ասեց՝ եթե ուզում ես, որ ընտանիքդ ապահով լինի, պետք է ասես, որ էս ամենը դու ես արել: Ասեցի, ո՞նց ասեմ, եթե ես կապ չունեմ, ընտանիքիս ինչի՞ եք էս ամեն ինչին խառնում: Ասեց նայի, եթե չես ասում, որ դու ես արել, չես վերցնում քո վրա, քո տան դիմաց անվտանգության պոստ չեմ դնի: Վալոդյա Գրիգորյանի ընտանիքի մարդկանց մոտ կատաղած վիճակ ա, շուխուրը կգցենք, որ սրա հետ դու կապ ունես, կամ դու ես արել: Նայի՝ տնեցիքիդ մի վնաս չտան: Եթե չտան էլ, նայի մենք չօժանդակենք, որ քո ընտանիքին մի հատ վնաս տան: Քուր ունես փոքր, մեր ունես, տարիքով տատ ու պապ ունես, նայի մենք մի վնաս չտանք... վերջը էդ ամենը վերցրեցի ինձ վրա»,- ասել էր մեղադրյալը։
Ավելին՝ սկզբնաղբյուր
կայքում: