Ներքին Հարցում Տեսանյութ 14 րոպե առաջ - 21:00 16-11-2026

Տրանսպորտային միջոցների մուտքը Երևան արգելափակելը հարցի լուծում չէ. հարցում

«Երևանում ավտոմեքենաներն ավելացել են էքսպոնենցիալ տեմպով, և մեկ պարզ պատճառով՝ ՀՀ-ում տնտեսությունն աճում է, ՀՆԱ-ն ավելանում է, աշխատատեղերն ավելանում են, մարդիկ ավելի շատ գումար են վաստակում և, այո՛, գնում են մեքենա»,- ասել է Տիգրան Ավինյանն այսօր, քաղաքապետարանի գործակարգավարականի ժամանակ:

Նա չի համաձայնել այն պնդումների հետ, թե երթևեկության խնդիրները պայմանավորված են նաև նոր շենքերի կառուցմամբ ու շինթույլտվությունների տրամադրմամբ։ Նման մեղադրանք քաղաքային իշխանությունների հասցեին հնչեցրել էր նաև վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը:

Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե ի՞նչ են կարծում երևանցիները՝ ինչո՞վ են պայմանավորված մայրաքաղաքում առաջացած անտանելի խցանումները:

Քաղաքացիներից մեկն ասաց, որ «փողոցները րոպեն մեկ ասֆալտապատում են, քանդած են բոլոր փողոցները, և տրանսպորտի արգելափակելը Երևանում լուծում չէ»։ Նա հավելեց, որ խցանումների պատճառով քաղաքացիներն ուշանում են աշխատանքից և ուշ տուն հասնում, սակայն «այս կառավարությունից ոչ մի հույս չկա»։

Հարցվածներից մեկն էլ նշեց, որ խցանումները կպակասեն այն ժամանակ, երբ մեքենաների ներմուծումը նվազի։ Նրա խոսքով՝ շինությունները խցանումների պատճառ չեն հանդիսանում։ Խնդիրներից են նաև ավտոկայանատեղիների պակասը։

«Համապատասխան կառույցները չեն աշխատում, առաջ էլ էր այդպես, սակայն 2-3 րոպե հետո խնդիրը լուծում էր ստանում»,- ասաց քաղաքացիներից մեկը՝ հավելելով, որ պարեկները չեն կարողանում լուծել այդ հարցերը։

Մանրամասները`տեսանյութում: