Սպորտ 11 րոպե առաջ - 21:07 16-11-2026

8 հայազգի մարզիկներ կմասնակցեն Բաքվում կայանալիք գրեփլինգի, MMA-ի և պանկրատիոնի ԱԱ-ին

Նոյեմբերի 23-ից 29-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կանցկացվեն Միացյալ ըմբշամարտի աշխարհի (UWW) հովանու ներքո կազմակերպվող գրեփլինգի, սիրողական խառը մենամարտերի (MMA) և պանկրատիոնի 2026 թվականի աշխարհի առաջնությունները։

Հայաստանի հավաքականը չի մասնակցի մրցումներին, սակայն այլ երկրների հավաքականներից հանդես կգան 8 հայազգի ըմբիշներ։ Յոթ մասնակից հանդես կգա Ռուսաստանի, ևս մեկը՝ Լեհաստանի դրոշի ներքո։

Գրեփլինգ․

Մարատ Սաֆարյան — 50 կգ, U17 (ՌԴ)
Աշոտ Մարգարյան — 53 կգ, U15 (ՌԴ)
Կոնստանտին Աղասյան — 59 կգ, U15 (ՌԴ)

Սիրողական MMA

Զոհրաբ Հովհաննիսյան — 71 կգ, (ՌԴ) մեծահասակներ
Արսեն Նասլյան — 66 կգ, (Լեհաստան) մեծահասակներ

Պանկրատիոն

Արմեն Հովհաննիսյան — 93 կգ, U17 (ՌԴ)
Աշոտ Մարգարյան — 53 կգ, U15 (ՌԴ)
Նարեկ Սողոմոնյան — 66 կգ, U15 (ՌԴ)

Աշոտ Մարգարյանը հայտավորված է միանգամից երկու մարզաձևում՝ գրեփլինգում և պանկրատիոնում՝ մինչև 15 տարեկանների տարիքային խմբում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ 2026 թվականին, Երևանը հյուրընկալել էր UWW-ի հովանու ներքո անցկացված գրեփլինգի և սիրողական MMA-ի Եվրոպայի առաջնությունը։