Ներքին 31 րոպե առաջ - 18:10 16-11-2026

Կամ կաթի փոշի ա, կամ բրինձ. Էդգար Ղազարյանը հեգնեց Փաշինյանին

Միրգ-բանջարեղեն բոլորս էլ առնում ենք, բայց ոչ մեկը ծոցագրպանում չի պահում: Ոնց որ գնաս 2 կիլո կառալյոկ առնես ու լցնես ծոցագրպաններդ: Նորմալ մարդը ինչի՞ պիտի տենց բան անի:

Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտնի տեսանյութերին, որտեղ նա Թուրքիայի հյուրանոցից բանանը վերցնում ու դնում է ծոցագրպանը: Վերջում բերում է Հայաստան, հանում ծոցագրպանից ու դնում չհրկիզվող պահարանի մեջ:

«Ես մասնագիտությամբ հոգեբույժ չեմ, ձեր հարցին չեմ կարող պատասխանել, կարծում եմ այդ հարցին մասնագիտական նորմալ գնահատական է պետք, - ասաց Ղազարյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը նման բան արել:

«Մենակ ճանապարհորդելիս հետը տանելը չի, բա որտե՞ղ ա պահում, օրինակ՝ միրգ-բանջարեղեն բոլորս էլ առնում ենք, բայց ոչ մեկը ծոցագրպանը չի դնում: Ոնց որ գնաս,
2 կիլո կառալյոկ առնես, լցնես ծոցագրպանդ, տենց բան նորմալ մարդը ինչի՞ պիտի անի: Տանելուց կարող ես գոնե տոպրակի մեջ դնել:

Կամ եթե վերցրել ես հետդ, ինչի՞ չես կերել, եթե չես կերել, ինչի՞ ես բերել դրել սեյֆի մեջ: Ընդ որում սեյֆում 2 փաթեթ փոշիանման բան կա, մարդկանց մոտ անհանգստություն կա, որ դա կարող է թմրանյութ լինել, բայց ես վստահ եմ դա կամ կաթի փոշի ա, կամ բրինձ», - ասաց Ղազարյանը: