Ներքին Տեսանյութ 15 րոպե առաջ - 18:27 16-11-2026

Բորիս Մուրազին կարգին տղա է, նրան հրահրելը, անձնական վիրավորանք հասցնելը անբարոյականություն է. քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

Ինչո՞ւ եմ ձգտում չմասնակցել բանավեճերի.

Հայաստանում գաղտնիք չէ, որ կայացման հետ խնդիրներ, մանկական տրավմաներ, հասարակական «обиженник»-ների մի զանգված, սեփական գինը բարձրացնելու համար ինքնահաստատվում է հանրային եթերներում` քաղաքագետ «տիտղոսով» ինքն իր արժեքը բարձրացնելով։

Շատերին թվում է, թե եթե ունեն ճղճղան ձայն, կլյաուզիա, բանսարկություն անելու ջիղ, ուրեմն կարող են իրենք զիրենք անվանել քաղաքագետ։

Ցավոք, շատ լրատվամիջոցներ առավել հակված են սրանց հրավիրել, որպեսզի սրանց էշությունների ու բանսարկությունների միջոցով հավաքեն դիտումներ։ Հատկապես այդպիսին է Հ1-ը, որը «հաճելին»(դիտումներ) համատեղում է «օգտակարի» (պրոիշխանական պրոպագանդա) հետ։

Ուստի, իմ համար պատվից ցածր է նման մարդկանց (հայհոյախոս, բանսարկու, բանավեճը սեփական ընտանեկան վեճի հետ խառնող,...) մարդկանց հետ գտնվել նույն հարթակում, առավել ևս բանավիճել։ Նման հրավերների դեպքում միշտ առաջինը ճշտում եմ ովքեր են լինելու, և եթե թեկուզ մեկին համարում կամ կասկածում եմ, միանշանակ մերժում եմ։

Boris Murazi Tamoyanը կարգին տղա է, Հայաստանի համար սրտացավ, ու Բորիսին հրահրելը, անձնական վիրավորանք հասցնելը, թե‘ փողոցի լեզվով, թե‘ մարդկային հասկացողությամբ անբարոյականություն է։ Ցանկացած մեկը, ով կպնում է ընտանիքին, պետք իմանա, որ պատասխան տալու է։ Ցավոք հանրային մտքում այս պիղծ վարքագիծը ժամանակին ԱԺ ամբիոնից նորմալացրեց մեկ այլ կերպար` Արսեն Թորոսյանը, ով վստահ էր, որ պատասխան չի տալու, որովհետև իշխանություն է, բայց արդյո՞ք...

ՏԵսանյութ: