Ներքին 4 տարի առաջ - 18:29 29-11-2021

Ձեթ, յուղ, բրինձ՝ ձայնի դիմաց. Վարդենիսում հին բարքերը շարունակվում են

Վարդենիսում ՏԻՄ ընտրությունը նշանակվել է դեկտեմբերի 5-ին։ Այնտեղ այժմ ընթանում է թեժ նախընտրական պայքար` հին մեթոդներով։

Վարդենիսի քաղաքապետարանը ընտրությունից առաջ օգնություն է բաժանում՝ ալյուր, բրինձ, ձեթ։ Այս մասին Oragir.News-ին տեղեկացրին Վարդենիսի բնակիչներից մի քանիսը։ Նրանց տեղեկացմամբ, Մշակույթի տան ետնամասում էլ հենց բաժանում են ընտրակաշառքները։

Վարդենիսի քաղաքապետ, ՔՊ ցուցակի առաջին համար Արամ Մելքոնյանը մի ամբողջ օր այդպես էլ չպատասխանեց մեր զանգերին, իսկ նրա խորհրդական Ռոբերտ Ստեփանյանը չժխտեց, որ օգնություն են բաժանում` ասելով, որ բաժանում են իբրև թե միայն արցախցի տեղահանվածներին, որոնք ընտրելու իրավունք չունեն։

«Սնունդ ու հիգիենիկ պարագաներ ենք բաժանում, բայց մենակ արցախցիներին», - ասաց քաղաքապետի խորհրդականը։ Քաղաքապետարանի մեկ այլ աշխատակից էլ կրկին հերքեց, ասելով, որ արցախցի քառասուն ընտանիքի օգնում են, նրանք ընտրելու իրավունք չունեն միևնույն է, մինչդեռ Վարդենիսի բնակիչներից մի քանիսն ասացին, որ օգնության անվան տակ Վարդենիսի բնակիչներին էլ են բաժանում սնունդ։

«Ընտրողներին տալիս են ձեթ, բրինձ ու էլի մի քանի բան։ Մենք լավ էլ գիտենք, որ խաբում են, ընտրողները բոլորն էլ ստանում են, սովորական ընտրողներին էլ են տալիս։ Սա առաջին դեպքն ա, որ քաղաքապետարանն օգնություն ա բաժանում արցախցիներին, ինչո՞ւ շուտ չէին բաժանում կամ ինչո՞ւ են շենքի հետևում բաժանում»,-մեզ հետ զրույցում ասաց Վարդենիսի բնակիչը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը