Ներքին 17 րոպե առաջ - 19:26 16-11-2026

Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ 3 վիրավորներից երկուսը անչափահասներ են

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 14։00-ի սահմաններում Ալավերդի-Ախթալա ավտոճանապարհին բախվել են «Howo» մակնիշի, «Renault» մակնիշի բեռնատարները և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինը մասամբ հայտնվել է Դեբեդ գետի ափին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից երկուսը անչափահասներ են մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ալավերդի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունները։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: