Արտաքին 22 րոպե առաջ - 19:38 17-11-2026

Սերբիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել․ օդաչուն զոհվել է

Սերբիայի հյուսիս-արևմուտքում նոյեմբերի 17-ին կործանվել է երկրի զինված ուժերի ՄիԳ-29 կործանիչը։ Աղետի հետևանքով օդաչուն զոհվել է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Սերբիայի պաշտպանության նախարարությունը։

Պաշտպանական գերատեսչության տեղեկացմամբ՝ աղետը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես 08:45-ին (Երևանի ժամանակով՝ 11:45-ին)՝ Նովա Պազովա և Ստարա Պազովա բնակավայրերի մերձակայքում։

Դեպքի վայրում շարունակում են աշխատել ռազմական ոստիկանները, ընթանում է հետաքննություն։ Սերբիայի պաշտպանության նախարարությունը պատահարի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և մեկնաբանություններ չի ներկայացրել։

Սերբիայի ռադիո և հեռուստատեսության ընկերությունը (RTS) հայտնում է, որ ինքնաթիռը հաշվառված էր 204-րդ ավիացիոն բրիգադում, որը տեղակայված է Բելգրադից մոտավորապես 25 կմ դեպի հյուսիս-արևմուտք գտնվող Բատայնիցա օդանավակայանում:

Ամենից շատ դիտված

20:30 Ուսուցիչների 80%–ը կտրվել է, զորակոչի նոր շեմ, մահվան ելքով հարսանիք, ձերբակալություն Բաքվում. Ամփոփ լուրեր
07:18 Փաշինյանը ՔՊ-ին հստակ հրահանգ է իջեցրել. «Իրավունք»
22:18 Ավտովթար Երևանում՝ հնդիկ վարորդի մասնակցությամբ. կան վիրավորներ
23:00 Աժ-ում՝ ծեծ, Հ1-ում՝ ծեծ. բոլոր հակառակ խոսողների նկատմամբ ինչ-որ բան են ուզում ձեռնարկել. հարցում
21:49 Մեկ միլիարդ դրամից ավելի ներդրում, բայց Գյումրիի նոր ծննդատան շինարարությունը ձգձգվում է
12:32 Ո՞ւր է տարել Սիրուշոն Ավետ Բարսեղյանին՝ աչքերը փակած
22:30 Այնքան են լկտիացել, որ փորձում են շրջանցել անգամ դատարանի որոշումները. Մանուկ Սուքիասյան
23:23 ՈւԵՖԱ-ն հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում իր թեկնածուի անունը
21:00 Տրանսպորտային միջոցների մուտքը Երևան արգելափակելը հարցի լուծում չէ. հարցում
14:41 Աննա Հակոբյանը կին վարորդներին կոչ է անում ամեն անգամ խցանման մեջ հայտնվելիս աղմկել (տեսանյութ)