Արտաքին 6 ժամ առաջ - 13:50 17-11-2026

ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանի ոչնչացման մասին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հարված է հասցրել Բահրեյնի Շեյխ Իսա ռազմաբազայում տեղակայված ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանին։

Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։

Նշվում է, որ հարվածը հասցվել է՝ ի պատասխան ԱՄՆ-ի բանակի անօդաչու թռչող սարքերի կողմից Իրանի օդային տարածքի շարունակական խախտումների։ Ըստ հաղորդագրության՝ մարտական անօդաչուները հարվածել են ռադիոտեղորոշիչ կայանին և ոչնչացրել այն»։

«Իրանի օդային տարածքի շարունակական խախտումները և տարածաշրջանի ռազմաբազաների և օբյեկտների օգտագործումը երկրի դեմ թշնամական գործողությունների համար անպատասխան չեն մնա», – նշել է ԻՀՊԿ-ն։

Կորպուսը վերջին օրերին մի քանի անգամ հայտնել է Բահրեյնում ամերիկյան կայանների հարվածելու մասին։

Իր հերթին, Բահրեյնի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է հնարավոր սպառնալիքի մասին, սակայն այնուհետև հայտնել է, որ վտանգն անցել է։

Գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ «նախազգուշական միջոցառումները շարունակում են գործել», և քաղաքացիներին կոչ է արվում զգոնություն ցուցաբերել։

Բահրեյնի պետական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ երկրի հակաօդային պաշտպանության համակարգերը կանխել են անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակումը, որ ԻՀՊԿ-ն իրականացրել է Շեյխ Իսա ավիաբազայի ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

20:30 Ուսուցիչների 80%–ը կտրվել է, զորակոչի նոր շեմ, մահվան ելքով հարսանիք, ձերբակալություն Բաքվում. Ամփոփ լուրեր
07:18 Փաշինյանը ՔՊ-ին հստակ հրահանգ է իջեցրել. «Իրավունք»
22:18 Ավտովթար Երևանում՝ հնդիկ վարորդի մասնակցությամբ. կան վիրավորներ
23:00 Աժ-ում՝ ծեծ, Հ1-ում՝ ծեծ. բոլոր հակառակ խոսողների նկատմամբ ինչ-որ բան են ուզում ձեռնարկել. հարցում
21:49 Մեկ միլիարդ դրամից ավելի ներդրում, բայց Գյումրիի նոր ծննդատան շինարարությունը ձգձգվում է
12:32 Ո՞ւր է տարել Սիրուշոն Ավետ Բարսեղյանին՝ աչքերը փակած
22:30 Այնքան են լկտիացել, որ փորձում են շրջանցել անգամ դատարանի որոշումները. Մանուկ Սուքիասյան
23:23 ՈւԵՖԱ-ն հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում իր թեկնածուի անունը
21:00 Տրանսպորտային միջոցների մուտքը Երևան արգելափակելը հարցի լուծում չէ. հարցում
14:41 Աննա Հակոբյանը կին վարորդներին կոչ է անում ամեն անգամ խցանման մեջ հայտնվելիս աղմկել (տեսանյութ)