Ուղիղ եթեր
Ներքին 7 րոպե առաջ - 15:02 17-11-2026

Չլիցենզավորված կոսմետոլոգները կպատժվեն. Ավանեսյանը նախագիծ է ներկայացրել

ՀՀ-ում կոսմետոլոգները կպատժվեն, եթե լիցենզավորված չլինեն, ԱԺ-ում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Լիցենզավորման համակարգի ներդրումը հնարավորություն կտա, որ ճիշտ վերահսկողություն իրականացվի այս ոլորտում. եթե անձը ստացել է կոնկրետ պլաստիկ վիրաբույժի լիցենզիա, ապա կարող է իրականացնել միայն դա, այլ ոչ թե հարակից այլ բաներ էլ անի միաժամանակ»,- ասել է նա:

Նրա խոսքով` այս հարցով կառավարությունում քննարկումներ են իրականացնելու, որպեսզի նման անձանց կամ կազմակերպությունների համար պատժամիջոցը ոչ թե լինի նրանց ընդամենը մեկ կոսմետոլոգիական միջամտության արժեքը, այլ ավելի համաչափ պատժաչափ։