Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 15:32 16-11-2026

Համալսարանից ազատվում են դասախոսներ՝ իրենց քաղաքական հայացքների համար. Մենուա Սողոմոնյան

2018 թվականի ապրիլի 13-ին ԵՊՀ կենտրոնական մասնաշենք ներխուժած Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություն արեց՝ «ԵՊՀ-ն վերածվել է ընտրակաշառար, մաֆիոզ խմբավորման որջի, ԵՊՀ-ն օգտագործվում է պատանիներին ու նոր կյանք մտնող ուսանողներին ստրկացնելու համար, մենք եկել ենք ազատագրելու ՀՀ քաղաքացիներին»:

Մեջբերումը Մենուա Սողոմոնյանն արեց ԱԺ լսումների ժամանակ:

«Այսօր բուհական ինքնավարության համար պատասխանատու պաշտոնյաները անում են այն, ինչ անձամբ իրենց հետ առաջ չեն արել: Մասնավորապես՝ ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը, որ հեղափոխության օրերին շաբաթներով դասի չէր գալիս, իրեն հանգիստ կարող էին հեռացնել, բայց չհեռացրին, ներկայիս նախարար Ժաննա Անդրեասյանը, ով 2012 թվականին ՀՀԿ-ի իշխանության զենիթի ժամանակ Գարեգին Նժդեհին անվանում էր ֆաշիստ, բայց իրեն չհեռացրին ու ինքը շարունակեց դասավանդել: Եվ ներկայիս ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն անգամ չզգուշացվեց, որ աչքի վերևը ունք կա, ոչ միայն այն ժամանակ, երբ ինքը ազատ հանրային գործունեություն էր ծավալում, այլև երբ ինքը եկեղեցու կարգերին հակասող հոդվածներ էր հրապարակում: Ակադեմիական ազատություն էր:

Իսկ հիմա, երբ էս պատասխանատուների ձեռքին է ակադեմիական ազատությունը, համալսարանից ազատվում են դասախոսներ: Ազատվում են դասախոսներ՝ իրենց քաղաքական հայացքների համար, բայց ազատվում են աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի պատճառաբանությամբ՝ իբրև թե լրացել է աշխատանքային պայմանագրի ժամկետը:

109-րդ հոդվածը դարձրել են գործիք՝ ստրկության համար, օրենքը դարձրել են գործիք՝ վախեցնելու համար, իսկ վախը ստրկության ֆունդամենտն է: Եվ երբ վախեցողին տալիս ես նաև հաց, դու նրան զրկում ես ընտրության իրավունքից: Ենթարկվել՝ գոյատևելու համար: Սա է մնում նրա միակ ընտրությունը:

Վախից ազատագրվելու ժամանակները մոտենում են: Եվ այդ ժամանակները մոտեցնում են չենթարկվողները, ովքեր դրա համար կամ կյանքով են փոխհատուցում, կամ առաքելությամբ», - եզրափակեց Սողոմոնյանը:

Ամենից շատ դիտված

12:30 Հարսանիքի տորթը դեռ չէին հասցրել կտրել. մահացած 15-ամյա տղան հարսի քրոջ որդին էր, վարորդը` 17-ամյա պատանին, վիրավոր է
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
21:12 Ուկրաինացիները հարվшծել են Ախտուբինսկի ռազմական օդակայանին
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
20:57 Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի ռուսական սահմանի անցակետերը
20:42 Լամին Յամալը փոխել է խաղային համարը Անգլիայի դեմ խաղից առաջ

Ձեզ գուցե հետաքրքրի