87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով Եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական կտամ և կհեռանամ. Փաշինյան Երևանում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com Մահացել է անվանի գիտնական ու բարերար Գրիգորի Գաբրիելյանցը Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին Արտառոց պատահար՝ Երևանի քրեական ոստիկանության դիմաց. վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է․ Shamshyan.com Բաքուն ողջունել է Անկախության հռչակագրի բացակայությունը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Վարորդներից մեկը խմած էր, հազիվ էր ոտքի վրա կանգնում. Երևանի կենտրոնում ավտովթար է տեղի ունեցել. shamshyan.com
Ներքին 4 տարի առաջ - 18:06 20-04-2022

Իշխանությունները առաջ են տանում Թուրքիայի հետ արագ հաշտեցման քաղաքական ուղեգիծ. Մենուա Սողոմոնյան

«5156» շարժումը բողոքի ակցիա է անում ԱԳՆ-ի դիմաց։ Շարժման անդամ Մենուա Սողոմոնյանն ասաց, որ իրենք սկսել են գործողությունների շարք, որոնք միտված են կանխելու Արցախի հանձնումը Ադրբեջանին, և, որպես դրա հիմնական ռեսուրս, հեռացնելու են այս իշխանություններին։

«Մենք եկել ենք այստեղ, որ ներկայացնենք այն անջրպետը, որ գոյություն ունի ՀՀ ազգային պետական շահի և արտաքին քաղաքական պատասխանատուների վարքագծի ուղեծրի միջև։ Գործող իշխանությունները առաջ են տանում Թուրքիայի հետ արագ հաշտեցման քաղաքական ուղեգիծ։ Հնարավոր չէ կարճ ժամանակահատվածում բոլոր խնդիրները կարգավորել, բայց կան խնդիրներ, որոնց վերաբերյալ այս իշխանությունները չեն տանում հանրային քննարկումներ։ Այս իշխանությունները որդեգրել են հարցի փաթեթային լուծման տարբերակը։ Նրանք հայտարարում են, որ առանց նախապայմանների են գնում այդ հաշտեցմանը»։

Մանրամասն՝ տեսանյութում։