87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով Եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական կտամ և կհեռանամ. Փաշինյան Երևանում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com Մահացել է անվանի գիտնական ու բարերար Գրիգորի Գաբրիելյանցը Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին Արտառոց պատահար՝ Երևանի քրեական ոստիկանության դիմաց. վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է․ Shamshyan.com Բաքուն ողջունել է Անկախության հռչակագրի բացակայությունը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Վարորդներից մեկը խմած էր, հազիվ էր ոտքի վրա կանգնում. Երևանի կենտրոնում ավտովթար է տեղի ունեցել. shamshyan.com
Ներքին 15 րոպե առաջ - 20:33 23-11-2026

Ակբա բանկը տեղաբաշխում է անժամկետ  դրամային պարտատոմսեր

Ակբա բանկը 2026 թվականի նոյեմբերի 23-ից մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ հրապարակային առաջարկով կտեղաբաշխի ընդհանուր 12,000,000,000 (տասներկու միլիարդ) ՀՀ դրամ ծավալով անժամկետ անվանական արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր:

Տեղաբաշխվելու է 120,000 հատ պարտատոմս՝ 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով:

Պարտատոմսերի շրջանառությունն անժամկետ է՝ 5-րդ տարին լրանալուց հետո բանկի կողմից վաղաժամկետ մարման/հետգնման հնարավորությամբ:

● Առաջին 5 տարիների համար սահմանվել է 12.50% ֆիքսված տարեկան եկամտաբերություն,
● հաջորդող տարիների համար սահմանվել է լողացող տոկոսադրույք, ըստ որի, յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ, Ակբա բանկը հիմք կընդունի ՀՀ ԿԲ կողմից սահմանված պետական պարտատոմսերի 6-ամսյա եկամտաբերության տոկոսը և դրան կավելացնի ևս 5.50%։ Ավելացումից հետո եկամտաբերությունը չի կարող գերազանցել 13.5%-ը, ինչպես նաև չի կարող պակաս լինել 11%-ից։

Արժեկտրոնները վճարվելու են 6 ամիս պարբերականությամբ:

Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողը պետք է լրացնի և Ակբա բանկ ներկայացնի պարտատոմսերի ձեռքբերման հայտ։ Մանրամասն՝ այստեղ։

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բանկի թողարկած անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։