Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 11:11 07-09-2026

Չլիցենզավորված առցանց խաղային գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունը կուժեղանա․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում և հարակից օրենքներում կատարված փոփոխություններով՝ 2027 թվականի փետրվարի 8-ից գործողության մեջ կմտնեն նոր կարգավորումներ, որոնցով կվերանայվեն չլիցենզավորված կազմակերպությունների կողմից կազմակերպվող առցանց շահումով խաղերի և վիճակախաղերի կայքերի արգելափակմանն ուղղված գործող մեխանիզմները։

Նշենք, որ փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է թվային տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ հայաստանյան առցանց տիրույթում օտարերկրյա չլիցենզավորված կազմակերպությունների կողմից առաջարկվող խաղային ծառայությունների ու գովազդների լայնորեն տարածմամբ։

Գործող վարչարարական գործիքներն այս պայմաններում բավարար արդյունավետություն չեն ապահովում, քանի որ օտարերկրյա կազմակերպությունները գործում են ՀՀ իրավական դաշտից դուրս։

Նոր կարգավորումներով նախատեսվում է կատարելագործել չլիցենզավորված կայքերի տեխնիկական արգելափակման համակարգը՝ հեռահաղորդակցության օպերատորների միջոցով սահմանափակելով դրանց հասանելիությունը։ Առաջարկվում է սահմանափակել նաև չլիցենզավորված կայքերի կողմից գովազդների տարածումը:

ՊԵԿ-ը հիշեցնում է, որ վերնշյալ կարգավորումները չեն սահմանափակում օրինական խաղային գործունեությունն, այլ ուղղված են բացառապես լիցենզավորման համակարգի արդյունավետության բարձրացմանը, լիցենզավորված խաղային շուկայի պաշտպանությանն ու հավասար մրցակցային պայմաններ ապահովելուն՝ ոլորտում առկա ռիսկերի կանխարգելման միջոցով։

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև