Մամուլ 11 ժամ առաջ - 07:52 14-11-2026

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Հայկական ապրանքների արտահանումների արգելքից մեծապես տուժելու են նաեւ խաղողագործները։ Մի շարք խաղողագործներ ահազանգում են, որ մթերումների գումարները մասնավոր ընկերությունները չեն վճարում կամ չնչին փող են տալիս՝ ասելով, թե գումարի 80 տոկոսը կստանան այն դեպքում, երբ էկոնոմիկայի նախարարության` խաղողի մթերման համար սահմանված սուբսիդիան ստանան։ Մինչդեռ նախորդ տարիներին գոնե գումարի կեսը տալիս էին անմիջապես, մյուս կեսը` որոշ ժամանակ անց։

Ե՞րբ է նախարարությունը սուբսիդիան տրամադրելու մասնավորին․ մեր հարցին էկոնոմիկայի նախարարությունից պատասխանեցին, որ խաղողի համար հատուկ ծրագիր չունեն։

Թերթի տեղեկություններով, նախարարությունը սուբսիդավորում է կոնյակի համար, հետեւաբար՝ խաղողագործները պետք է այնքան սպասեն, որ մասնավորն իրենց խաղողից կոնյակ ստանա, դա արտահանի, ապա արտահանման ծավալ ներկայացնի նախարարությանը, որ սուբսիդիա ստանան։ Իսկ կկարողանա՞ն արդյոք արտահանել` դժվար է ասել»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:49 Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը
19:37 Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը ինքնաբացարկ է հայտնել․ «ՓաստԻնֆո»
09:13 Թրամփը, Պուտինը և Սի Ցզինպինը կհանդիպեն նոյեմբերի 19-ին Չինաստանում
14:14 Ծեծկռտnւք Հ1-ի տաղավարում՝ Բորիս Մուրազիի և Հարություն Մկրտչյանի միջև
20:18 Հերթը Կոտայքինն է․ հաջորդն արգելվելու է այս մարզի տրանսպորտի մուտքը Երևան
18:20 Թույլ չեմ տա երգես․ Կամո Սեյրանյանը դեմ է եղել դստեր՝ երգչուհի դառնալու որոշմանը
07:13 Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի ԱԽ քարտուղարի պաշտոնից․ «Ժողովուրդ»
23:10 Չերչիլի գաղտնի ռազմական բունկերն առաջին անգամ բացվել է զբոսաշրջիկների համար
21:36 Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին
14:41 Եթե դա ճիշտ է, ապա Ադրբեջանին հաջողվել է պատերազմի սպառնալիքի ներքո 2025-ի օգոստոսի 8-ին Հայաստանից կորզել TRIPP-ը․ Սուրենյանց