Ներքին Հարցում Տեսանյութ 38 րոպե առաջ - 17:30 10-11-2026

Ով է ինչի համար պատասխանատվության ենթարկվել. դա վերաբերում է միայն ընդդիմադիրներին. հարցում

Կալանավայրում այսօր մահացել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Արսեն Գևորգյանը։ Դեպքը հանրային քննարկումների և հարցերի տեղիք է տվել՝ կապված կալանավայրում գտնվող անձանց անվտանգության և պատասխանատուների հարցի հետ։

Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե քաղաքացիների կարծիքով՝ Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուի մահվան դեպքով որևէ մեկը պատասխանատվություն կկրի՞, և ինչ-որ մեկը կենթարկվի՞ պատասխանատվության։

Քաղաքացիներից մեկի խոսքով՝ անհրաժեշտ է խստացնել հսկողությունը և ավելի մեծ ուշադրություն դարձնել կալանավայրերում գտնվող անձանց նկատմամբ։ «Կալանավորն էլ է մարդ»,- ընդգծեց նա։

Հարցվածներից մեկն էլ նշեց, որ մարդ է մահացել, և որևէ մեկը պետք է պատասխանատվություն կրի։ Նա կարծիք հայտնեց, որ պատասխանատուն իշխանությունն է։

Քաղաքացիներից մեկի դիտարկմամբ՝ այս իշխանություններից ամեն ինչ սպասելի է, և մինչ այժմ պատասխանատվության ենթարկվում են միայն ընդդիմադիրները։

Հնչեց նաև կարծիք, որ այսօր բազմաթիվ հանցագործություններ են տեղի ունենում, որոնց պատասխանատուները չեն պատժվում, և ամեն ինչ «ծածկադմփոց» է արվում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել