Oragir.News-ի տեղեկություններով՝ կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը:
Հիշեցնենք, որ Արսեն Գևորգյանը ձերբակալվել էր հոկտեմբերի 21-ին Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում Ստեփանավանում իրականացված գործողությունների արդյունքում:
Այդ օրը Ստեփանավանում ձերբակալվել էր 14 անձ:
Նրան կալանավորել էին 2 ամսով: