Ներքին 5 ժամ առաջ - 22:43 09-11-2026

Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը

Ռուսական կայսրության խոշորագույն գործարարներից ու մեկենասներից են եղել Մայիլյան եղբայրները։ Հենց նրանց հովանավորությամբ է կառուցվել Բաքվի Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի շենքը։

Թատրոնի շենքի կառուցումը մի հետաքրքիր պատմություն ունի։ Ըստ դրա՝ օպերային հայտնի երգչուհիներից մեկը (ում անունն անհայտ է), այցելելով Բաքու և ելույթներ ունենալով քաղաքի տարբեր վայրերում, հրաժարվել է այլևս գալ Բաքու, քանի որ քաղաքում չի եղել պատշաճ թատրոն։ Հիացած լինելով երգչուհու ձայնով՝ Դանիել Մայիլյանը որոշում է հովանավորել օպերային թատրոնի շենքի կառուցումը՝ երգչուհուն կրկին Բաքու բերելու նպատակով։

Թատրոնի նախագծումը վստահվում է հայ ճարտարապետ Նիկոլայ Բաևին, ով 1911–1918 թվականներին հանդիսանում էր Բաքվի գլխավոր ճարտարապետը։ Անհերքելի է՝ Բաքուն իսկական քաղաք է դարձել ոչ թե ադրբեջանցիների, այլ՝ հայերի, ռուսների և քաղաքի մյուս ազգությունների ներդրման ու նվիրումի շնորհիվ։

Բացի դրանից՝ Մայիլյանները զբաղվել են նաև նավթային բիզնեսով ու ձկնկիթի առևտրով։ Այս գործունեության շնորհիվ վերջիններս հայտնի էին նաև «խավիարի արքաներ» մականունով։

«Գեղարդ» վերլուծական

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան