Օրակարգ 10 ամիս առաջ - 20:00 27-11-2025

Օրակարգ․ Կալանավայրում քաղբանտարկյալ է մահացել, ում մասին չենք իմացել․ Գոհար Մելոյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը սահմանադրագետ, «Մեր ձևով» շարժման անդամ Գոհար Մելոյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Գոհար Մելոյանի հետ զրուցել ենք Հայաստանում քաղբանտարկյալների թվի աճի, նրանց խնդիրներին մշտապես ուշադրություն հրավիրելու անհրաժեշտության, ներքին բռնաճնշումների, Վաղարշապատում նոյեմբերի 16-ին կայացած ՏԻՄ ընտրությունների համատեքստում արձանագրված խախտումների, ընտրություննների վերջնարդյունքի վրա դրանց ազդեցության, Հայ Առաքելական եկեղեցու դեմ իրականացվող ամոթալի արշավի նոր դրսևորումների, Վեհարանի վրա գրոհելու հավանականության, ՀԷՑ-ին լեցենզիայից զրկելու որոշման հետևանքների, Սամվել Կարապետյանի գործով ծավալվող զարգացումների, «Մեր ձևով» շարժման հետագա անելիքների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Գոհար Մելոյանի շեշտում է՝ բոլորիս ամոթն է, որ քաղբանտարկյալների անվանական ցանկ դեռևս չունենք։ «Ես լիահույս եմ, որ երեկվա խորհրդարանական լսումը զուտ ինքնաարտահայտվելու հարթակ չէր լինելու, չէինք գալու՝ էլի կրկին մեր ճառերը ասեինք, գնայինք: Ես լիահույս եմ, որ երեկվա խորհրդարանական լսումների հետքերով ի վերջո ուշացած, բայց պետք է գործենք: Դա բոլորիս ամոթն է, որ մենք չունենք ցանկ՝ անվանական ցանկ մարդկանց վերաբերյալ, ովքեր ոչ միայն այսօր են քաղբանտարկյալ, այլ ովքեր, կրկին ընդգծում եմ, վերջին տարիների ընթացքում քաղբանտարկյալ են»,- ասաց նա։

Մեր զրուցակիցը նշում է՝ շատ քաղբանտարկյալների գոյության մասին հանրություն չի իմանում, ավելին՝ կալանավայրում անգամ քաղբանտարկյալ է մահացել, որի մասին հետագայում է հայտնի դարձել։ «Մենք դեպք ենք ունեցել, երբ մարդը քաղբանտարկյալ է եղել ու կալանավայրում հացադուլ է հայտարարել, մահացել է հացադուլի արդյունքում: Մենք ունեցել ենք դեպք, երբ արդեն դատապարտված մարդու վերաբերյալ տեղեկացել ենք, որ ընդամենը վարչապետի հասցեին ինչ-որ խոսք է թույլ տվել, մարդուն ազատազրկել են ու զինվորական է եղել: Հետին թվով նոր իմացել ենք նրա կարգավիճակը: Մի խոսքով՝ խնդիրը անգամ այն է, որ կան բազմաթիվ չբացահայտված դեպքեր, չհնչեղացված դեպքեր, երբ մարդիկ քաղաքական հետապնդման ենթարկվել: Ու այո՛, դա միասնական հետևողական աշխատանքի բացակայության արդյունք էլ է»,- նշում է նա։

Անդրադառնալով Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների արդյունքներին՝ Գոհար Մելոյանը նկատեց, որ բուն արդյունքները չեն կեղծվել, սակայն համայնքում քաղաքական զեղծարարություն է տեղի ունեցել։

Առավել մանրամասն՝ հարցազրույցում․
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը