Ավելին 19 րոպե առաջ - 17:58 10-11-2026

Լոս Անջելեսի ազդեցիկ տղամարդկանց ցանկում երեք հայ է ընդգրկվել

«Los Angeles Magazine»-ը 2026 թվականի իր «L.A. Man List» ամենամյա ցանկում ընդգրկել է երեք հայի։ Ցանկում ներկայացված են 34 տղամարդիկ, որոնք նշանակալի ազդեցություն ունեն Լոս Անջելեսի մշակութային, գործարար և հասարակական կյանքում։

Նրանց թվում են սցենարիստ և պրոդյուսեր Սև Օհանյանը, հյուրընկալության ոլորտի ձեռնարկատեր Ջոն Թերզյանը և ժամանցային ինդուստրիայի իրավաբան ու կինոպրոդյուսեր Վահան Եփրեմյանը։

Սև Օհանյանը «Proximity Media» ընկերության համահիմնադիրն է։ Նրա վերջին նշանակալի նախագծերից է «Մեղավորները» (Sinners) ֆիլմը։ Այժմ ընկերությունը հեռուստատեսային պայմանագիր ունի Netflix-ի հետ և մասնակցում է «Գաղտնի նյութեր» (The X-Files) սերիալի վերադարձի աշխատանքներին։

Ջոն Թերզյանը «The h.Wood Group» հոլդինգի համահիմնադիրն է։ Ընկերությանն են պատկանում Լոս Անջելեսի հայտնի ժամանցի վայրերից մի քանիսը՝ «The Nice Guy»-ը, «Delilah»-ն ու «Bootsy Bellows»-ը։ Նրա առաջիկա ծրագրերում են նոր ռեստորանների բացումն ու բիզնեսի ընդլայնումը։

Վահան Եփրեմյանը «Ketchup Entertainment» անկախ կինովարձույթի ընկերության համահիմնադիրներից է։ Նրա վերջին ձեռքբերումներից է «Կոյոտն ընդդեմ Ակմեի» (Coyote vs. Acme) ֆիլմի թողարկումը։ Եփրեմյանը նաև զարգացնում է սեփական իրավաբանական ընկերությունն ու անկախ կինոյի աջակցության նոր նախաձեռնությունները։

Ամենից շատ դիտված

19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել