Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 18:38 02-12-2022

Մարդիկ չգիտեն, թե շների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար ինչպիսի պատասխանատվության կարող են ենթարկվել

Վերջին տարիներին Երեւանում թափառող շների խնդիրը սկսել է շատ մտահոգել հանրությանը: Մարդկանց մի մասը կողմ է թափառող շներին կրակելով ոչնչացնելուն, նույնիսկ ինչ-որ մարդիկ սկսել են շներին թույնել, իսկ մի մասն էլ պայքարում է անտուն կենդանիների համար:

«Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բրիտանական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը, խոսելով հասարակության վերաբերմունքից թափառող շների նկատմամբ, ասաց. «Խնդիրը նրանում է, որ հանրությունը չի կարող պատրաստ լինել որևէ խնդրի այն դեպքում, երբ բոլորովին չկա որևէ տեղեկատվական իրազեկման աշխատանք, որը կարող է ապահովել բնակչության բացարձակ տեղեկացվածությունը խնդրից, և եթե բնակիչները տեղեկացված չեն, թե որ կենդանիների նկատմամբ ինչ է արվում, և ուրեմն չեն կարող նաև համապատասխան վարք ցուցաբերել»։

«Նրանք չգիտեն, թե իրենց կողմից դաժան վերաբերմունքի համար ինչպիսի պատասխանատվություն կարող է ենթադրվել, նրանք չգիտեն, որ կենդանիներից պետք չի վախենալ, պետք է իմանալ՝ որ կենդանիներն են անվտանգ, որոնք ոչ, որտեղ է պետք ճիշտ ահազանգել, ովքեր կարող են նրանց օգտակար լինեն և այլն։ Իրազեկումը և ամբողջական տեղեկատվական քարոզչական աշխատանքը նույնպես պետության վերահսկողության ներքո պետք է լինի։ Մինչ օրս կենդանիների նկատմամբ պատասխանատվության ոլորտում պետությունը որևէ իրազեկման աշխատանք չի կատարել»,- նշեց Արամյանը։

Հետաքրքրվեցինք Արամյանից, թե արդյոք բավարար է քաղաքապետարանի աշխատանքը՝ քաղաքային միջավայրում թափառող կենդանիների խնդրի լուծման համար, Արամյանը պատասխանեց. «Իհարկե ոչ՝ հաշվի առնելով, որ այդ ծրագիրը մենք ենք գրել, և տրամադրել քաղաքապետարանին։ Մեր ծրագիրը քաղաքապետարանում ընդունվեց ամբողջությամբ՝ չսպանելու քաղաքականությամբ, ինչը շատ կարևոր էր միջազգային հանրության համար, և մեր «Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործականը ներկայացրեց ամբողջական ծրագիր, թե ինչպես կարելի է լուծել Հայաստանում և հատկապես Երևանում թափառող կենդանիների հիմնախնդիրը, որը նախատեսում էր զանգվածային ստերջացման և կատաղության դեմ պատվաստման և վերադարձի ծրագիր, հասկանալի է, որպեսզի ծրագիրը լինի հաջողված, ապա ծրագրի իրականացման առաջին երկու տարիների ընթացքում, հաշվի առնելով գլխաքանակը, պետք է անպատճառ ստերջացվի և պատրաստ լինի վերադարձի այդ գլխաքանակի առնվազն 80 տոկոսը։ Ծրագրի իրականացման ոչ մի տարում 80 տոկոս ծածկույթ մենք չենք ապահովել Երևան քաղաքում»,- ասաց Արամյանը։

Խոսելով համակարգում եղած բացերից՝ Արամյանն ընդգծեց. «Երկրորդն այն է, որ հաջողության համար շատ կարևոր է հասկանալ, թե ինչպիսի եղանակով պետք է բռնվեն և բաց թողնվեն կենդանիները։ Այս մեթոդներում ևս կան շատ թերացումներ, ուստի պարզ է, որ կենդանիների վարքը կտրուկ փոխվում է նման սխալ ձևով բռնելիս։

Երրորդը՝ բացարձակ պարտադիր պայման է կենդանիների վերադարձնելը․ չէ՞ որ կենդանիներն ունեն իրենց տիրույթները, և իրենք հանգիստ են, մարդամոտ են, լավ են պահում այն տարածքներում, որտեղ մեծացել են, և որտեղ բոլոր հարևանները, բարեկամներն են բնակվում, նրանք մարդ տեսակին այդպես են ընկալում։

Չորրորդը այն է, որ այդ ծրագրի կարևոր գործողությունը ոհմակներին հետևելը և ոհմակները ցրելն է։ Մինչ ստերջացման և վերադարձի, ամլացման և այլ գործողությունները՝ պետք է ոհմակները վերահսկել։ Այսինքն՝ այս կոմպոնենտների խնդիրը որևէ կերպ չի լուծվել, որովհետև չկան համապատասխան մարդկային ռեսուրսներ և այդ ռեսուրսներին լսողներ»,-ասաց Արամյանը։

Արամյանը ընդգծեց, որ այն շները, որոնք տնային պայմաններում են պահվում, մինչ օրս որևէ գրանցում չունեն։

«Շատ կարևոր է հասկանալ, թե ինչու մինչև օրս ընտանի շները որևէ գրանցում չունեն, չկա նրանց նկատմամբ վերահսկողություն և դրան հաջորդում է նաև այն, թե ինչու է մինչ օրս ՀՀ ամբողջ տարածքում տան շներին բուծում անհասկանալի պայմաններում։ Մարդիկ, ովքեր բուծում են կենդանիների շահույթ ստանալու համար, որևէ վերահսկողության չեն ենթարկվում, դա չունի նաև արտոնագրում, չունի նաև հարկային դաշտում որևէ կարգավորում և այսպես շարունակ շատ խնդիրներ»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ