87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով Եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական կտամ և կհեռանամ. Փաշինյան Երևանում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com Մահացել է անվանի գիտնական ու բարերար Գրիգորի Գաբրիելյանցը Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին Արտառոց պատահար՝ Երևանի քրեական ոստիկանության դիմաց. վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է․ Shamshyan.com Բաքուն ողջունել է Անկախության հռչակագրի բացակայությունը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Վարորդներից մեկը խմած էր, հազիվ էր ոտքի վրա կանգնում. Երևանի կենտրոնում ավտովթար է տեղի ունեցել. shamshyan.com
Ներքին Հարցում Տեսանյութ 1 շաբաթ առաջ - 22:30 09-11-2026

Սահմանադրության փոփոխումը Ալիևին է պետք. հարցում

Ընդդիմությունը քարոզարշավ է սկսել ՀՀ նոր Սահմանադրության ընդունման և հնարավոր հանրաքվեի դեմ։ Թեև նախագիծը դեռ չի հրապարակվել, սակայն «Ոչ»-ի ճամբարը գրեթե ձևավորված է։ Եվ հանրային վայրերում ամենօրյա միջոցառումներ են կազմակերպվում, քաղաքացիներին հորդորելով մերժել նոր Սահմանադրությունը։

Oragir.News-ը Երևանի փողոցներում հարց է ուղղել քաղաքացիներին, թե եթե նոր Սահմանադրության հանրաքվե լինի, ինչպե՞ս են քվեարկելու։

Քաղաքացիներից մեկն ասաց, որ չի մասնակցի քվեարկությանը, քանի որ, իր խոսքով, քվեարկի, թե չքվեարկի՝ իրենց նման մարդկանց կարծիքը հաշվի չեն առնում, միայն ճնշում են և ժողովրդի անունից, առանց ժողովրդի, ամեն ինչ որոշում են։

Հարցվածներից մեկն էլ նշեց, որ դեմ է քվեարկելու, քանի որ, որքանով տեղեկացված է, նոր Սահմանադրությամբ ցանկանում են վերացնել Անկախության հռչակագրին արվող հղումը, ինչի հետ ինքը համաձայն չէ։

Քաղաքացիներից մեկն էլ պատասխանեց, որ դեռևս չի կողմնորոշվել։ Նրա խոսքով՝ հանրաքվեի անցկացման դեպքում նախ կծանոթանա Սահմանադրության կետերին, ապա նոր որոշում կկայացնի։

Մանրամասները՝ տեսանյութում։