87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով Եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական կտամ և կհեռանամ. Փաշինյան Երևանում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com Մահացել է անվանի գիտնական ու բարերար Գրիգորի Գաբրիելյանցը Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին Արտառոց պատահար՝ Երևանի քրեական ոստիկանության դիմաց. վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է․ Shamshyan.com Բաքուն ողջունել է Անկախության հռչակագրի բացակայությունը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Վարորդներից մեկը խմած էր, հազիվ էր ոտքի վրա կանգնում. Երևանի կենտրոնում ավտովթար է տեղի ունեցել. shamshyan.com
Արտաքին 7 րոպե առաջ - 19:36 23-11-2026

Թուրքիայի ԱԳ նախարարը մեղադրել է հունական և հրեական լոբբիին

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ ԱՄՆ-ում հունական և հրեական լոբբիստական ուժերը փորձում են խոչընդոտել Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցների վերացմանը։ Այդ պատժամիջոցները սահմանվել էին Ռուսաստանում արտադրված S-400 հակաօդային պաշտպանական համակարգերի ձեռքբերման պատճառով։

«TGRT» հեռուստաալիքին տված հարցազրույցում Ֆիդանը նշել է, որ Վաշինգտոնում լոբբիստական ակտիվ պայքար է ընթանում Թուրքիայի դեմ և պնդել, որ Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները միայն S-400 համակարգերի ձեռքբերմամբ չեն պայմանավորված։

Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շահագրգռված են խնդրի լուծմամբ, սակայն Կոնգրեսի ընդունած օրենքները սահմանափակում են Վաշինգտոնի հնարավորությունները։

Ֆիդանը նաև նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ քննարկումների արդյունքում պաշտպանական որոշ գնումների սահմանափակումներ վերացվել են, սակայն Թուրքիայի դեմ ԱՄՆ Կոնգրեսի կիրառած «CAATSA» պատժամիջոցների հարցում իրավական խոչընդոտները շարունակում են մնալ։

Հիշեցնենք, որ Թուրքիան 2019 թ. ռուսական S-400 համակարգերի ձեռքբերման պատճառով դուրս է մնացել F-35 կործանիչների ծրագրից, իսկ 2020 թ. նրա նկատմամբ կիրառվել են CAATSA պատժամիջոցները։

Ermenihaber