Արտաքին 5 տարի առաջ - 21:04 20-07-2021

Պուտինը շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ Ղարաբաղի հարցում փոխզիջումային լուծումների համար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևին՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կարգավորելու համար փոխզիջումային լուծումներ գտնելու համար:

«Իհարկե, ամենակարևոր հարցերից մեկը մնում է տարածաշրջանում իրավիճակի կարգավորման հարցը: Ես գիտեմ, որ դուք, իհարկե, դրան մեծ ուշադրություն և կարևորություն եք տալիս: Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ փոխզիջումային լուծումներ գտնելու համար», - ասել է Պուտինը Կրեմլում ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպման սկզբում:

«Դրանք միշտ ամենադժվարն են: Բայց եթե ուզում ենք (իսկ մենք բոլորս ենք կարգավորում ուզում), պետք է գնանք այս ճանապարհով: Մինչ այժմ մենք կարողացել ենք դա անել», - ավելացրել է Պուտինը:

2020-ի սեպտեմբերի վերջին Լեռնային Ղարաբաղում վերսկսված ռազմական գործողությունները դարձան երկարատև հակամարտության շարունակություն և հանգեցրին զոհերի խաղաղ բնակչության շրջանում: Կողմերը մի քանի անգամ փորձեցին զինադադար կնքել, բայց նոյեմբերի 10-ի գիշերը ձեռք բերված եռակողմ համաձայնությունը հաջող ստացվեց: Մոսկվայի միջնորդությամբ Ադրբեջանը և Հայաստանը պայմանավորվեցին ամբողջությամբ դադարեցնել կրակը և փոխանակել գերիներին և մահացածների մարմիններին: Երևանը Բաքվին է հանձնել նաև Քելբաջարի, Լաչինի և Աղդամի շրջանները: Բացի այդ, տարածաշրջանում տեղակայվել են ռուս խաղաղապահներ:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է