Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:00 06-08-2025

Չեմ վստահում ո՛չ Նիկոլին, ո՛չ Ալիևին․ հանդիպումից կարող է Ալիևին օգուտ լինի, մեզ՝ ոչ մի բան․ հարցում

Օգոստոսի 7-8-ին Նիկոլ Փաշինյանը այց կկատարի ԱՄՆ: Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյան հայտնել է, որ Փաշինյանի մի քանի հանդիպումներ կունենա։

«Վաշինգտոնում վարչապետ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության առաջմղմանը»,-հայտնել է նա։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «ԱՄՆ-ում Փաշինյանն ու Ալիևը հանդիպելու են։ Ըստ Ձեզ՝ ինչ կտա այս հանդիպումը Հայաստանին»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ չի կարելի ոչինչ ակնկալել այդ հանդիպումից, որոշներն էլ ասացին, որ ամեն երկիր իր շահն է պահում։

«Չգիտեմ, պարզ չի, չեմ վստահում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ոչ մի բան չի տա այդ հանդիպումը Հայաստանին։

«Ոչ մի բան, որովհետև ինչքան հանդիպել են ոչ մի բան էլ չի տվել, կարող ա Ալիևին օգուտ լինի, մեզ ոչ մի բան», - նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ` Ալիևից լավ բան չի կարելի սպասել։

«Ոչ մի բան, որովհետև Ալիևից չի կարելի լավ բան սպասել, իսկ մեր Նիկոլը խեղճ ա, մենք էլ հետը», - ասաց նա։

«Ոչ մի դրական ակնկալիք չեն կարող ունենալ, որովհետև ամեն երկիր իր շահերի մասին ա մտածում»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում