Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Սպորտ 12 րոպե առաջ - 20:06 09-11-2026

Իտալական մամուլը գնահատել է Հենրիխ Մխիթարյանի խաղը Կոմոյի դեմ հանդիպումից հետո

Իտալիայի Ա Սերիայի 11-րդ տուրում Միլանի «Ինտերը» սեփական հարկի տակ 2։0 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Կոմոյի» նկատմամբ։

Հանդիպումից հետո իտալական առաջատար մարզական պարբերականները գնահատել են «ներաձուրիների» ֆուտբոլիստների, այդ թվում՝ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի խաղը։

Հայ կիսապաշտպանը հանդիպումը սկսել է պահեստայինների նստարանից և խաղադաշտ է դուրս եկել 73-րդ րոպեին՝ փոխարինելով Պյոտր Զելինսկուն։ Չնայած սահմանափակ խաղաժամանակին՝ 37-ամյա ֆուտբոլիստը հաջողությամբ է մտել խաղի մեջ և օգնել Կրիստիան Կիվուի գլխավորած թիմին հանգիստ հասցնել հանդիպումը հաղթական ավարտի։

Իտալական մամուլը միաձայն դրական է գնահատել Մխիթարյանի գործողությունները.
Eurosport (6 միավոր). «Խաղադաշտ դուրս գալով՝ նա մեծ հստակությամբ և սառնասրտությամբ ղեկավարեց թիմի խաղը հանդիպման վերջնամասում»։

Sky Sport (6 միավոր). Հեռուստաընկերության մեկնաբան Ֆեդերիկո Ձանկանը ևս 6 բալով է գնահատել հայ կիսապաշտպանի ելույթը։

Tuttomercatoweb և CalcioNews24 (6 միավոր). Պարբերականներն ընդգծել են, որ Մխիթարյանը խաղադաշտ է դուրս եկել կենտրոնական գոտում գնդակի վերահսկողությունն ուժեղացնելու համար և լիովին կատարել է իր առջև դրված առաջադրանքը։

Հիշեցնենք, որ միլանյան ակումբի հաղթանակն ապահովել են դեռևս առաջին խաղակեսում խփված գոլերը․ 12-րդ րոպեին հաշիվը բացել է Ֆրանչեսկո Պիո Էսպոզիտոն, իսկ 19-րդ րոպեին Մարկուս Թյուրամը կրկնապատկել է տանտերերի առավելությունը։ Այս հաղթանակի շնորհիվ «Ինտերը» շարունակում է պայքարը մրցաշարային աղյուսակի առաջատար դիրքերի համար։

Ermenihaber