Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է, հայտնել են հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
«Այսօր օլիմպիական չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի կյանքում հերթական կարևոր ու գեղեցիկ օրն է։
Այսօր Արթուրի հարսանեկան արարողությունն է:
Հայկական ըմբշամարտի լեգենդին մաղթում ենք անսահման սեր, ընտանեկան ջերմություն, երջանկություն և երկար տարիների համատեղ ու ներդաշնակ կյանք։
Թող կյանքի այս նոր ճանապարհին հաղթանակները միշտ ուղեկցեն քեզ, իսկ ամենամեծ պարգևը լինի սիրով ու երջանկությամբ լի ընտանիքը»,- նշված է հաղորդագրության մեջ։