Ներքին 34 րոպե առաջ - 12:05 07-11-2026

Արցախի պետական կառավարման որևէ ինստիտուտ պետք է գերազանցապես կենտրոնանա արցախյան թեմային առնչվող հարցերի վրա․ Հակոբ Բադալյան

«Արցախի Հանրապետության իշխանությունները ողջունում են Հայաստանի քաղաքական ուժերի՝ համազգային միավորման ձևավորման նախաձեռնությունը և այն արձանագրումը, որ առկա տարաձայնություններից վեր պետք է դասվեն ազգային ու պետական նշանակության առաջնահերթությունները», հայտարարել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը:

Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

«Կարծում եմ, որ Իսկանդարյանը շտապել է։ Ես այս թեմային անդրադարձել եմ էլի․ Արցախի պետական կառավարման որեւէ ինստիտուտ պետք է թերեւս գերազանցապես կենտրոնանա արցախյան թեմային առնչվող հարցերի վրա, աշխատի Արցախի թեմայի արծարծմամբ եւ հնարավորինս քիչ կամ ընդհանրապես ձեռնպահ մնա Հայաստանի ներքաղաքական գործընթացների գնահատող, մեկնաբանող, քննադատող կամ ողջունող լինելու «գործառույթից»։

Սա ամենևին այն մասին չէ, թե՝ «ձեր գործը չէ»։ Ոչ, ձեր գործն է, բոլորի գործն է։ Բայց խնդիրն այն է, որ այդ գործը պահանջում է սառնասրտություն, քաղաքական ռացիոնալ ու պրագմատիկ հաշվարկ, պահանջում է պլանավորում, առաջնահերթությունների դասակարգում՝ իրողությունները հաշվի առնելով։

Այս մասին խոսակցությունները պոպուլյար չեն, բայց ես նախընտրում եմ արտահայտել այդ ոչ պոպուլյարը, որովհետեւ դա է հանրօգուտ հեռանկարի գրավականը»,-գրել է նա։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը