Ուղիղ եթեր
Արտաքին 1 ժամ առաջ - 17:31 02-11-2026

Թբիլիսիում մետրոյի կայարանի հարևանությամբ կամուրջ է այրվում

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում այսօր խոշոր հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները:

Ըստ նախնական տեղեկությունների՝ կրակի օջախը գտնվում է «Կայարանային հրապարակ» մետրոյի կայարանի անմիջական հարևանությամբ:

Այրվում է կայարանին կից գործող հետիոտնային կամուրջը:

Ականատեսների տարածած տեսանյութերում երևում է տարածքից բարձրացող թանձր սև ծուխը և բաց կրակը:

Դեպքի վայր են ժամանել Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության բազմաթիվ հրշեջ-փրկարարական բրիգադներ: Ոստիկանությունը սահմանազատել է տարածքը՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Այս պահին իրականացվում են ակտիվ հրդեհաշիջման աշխատանքներ:

Հրդեհի բռնկման հստակ պատճառները, ինչպես նաև տուժածների կամ հասցված նյութական վնասի չափի վերաբերյալ պաշտոնական տվյալները դեռևս ճշտվում են: