Ուղիղ եթեր
Արտաքին 47 րոպե առաջ - 15:25 02-11-2026

Կոնգոյում էբոլայից մահվան դեպքերի թիվը գերազանցել է 5370-ը

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա տենդից մահվան դեպքերի թիվը հասել է 5372-ի, մահացության ցուցանիշը կազմում է 51,6 տոկոս: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով պաշտոնական տվյալները:

ԿԴՀ-ում էբոլա վիրուս է հաստատվել 10 414 մարդու մոտ, հիվանդությունը տարածվել է 26 նահանգում՝ դառնալով երկրում ամենամահացու բռնկումը:

Նշվում է, որ մահվան դեպքերի մեծ աճը տվյալների վերահաշվարկի արդյունքում է գրանցվել, ոչ թե մեկ օրում դեպքերի թվի աճի:

Էբոլայի դեպքեր են արձանագրվել նաև Քենիայում և Նիգերիայում: Ուգանդայում օգոստոսից ի վեր նոր դեպքեր չեն հայտնաբերվել: