Արտաքին 1 ժամ առաջ - 19:07 01-11-2026

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին

Հոկտեմբերին Ուկրաինայի պաշտպանության ուժերն ավելի շատ տարածք են վերադարձրել, քան ռուսական զորքերին հաջողվել է զավթել։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Կարևոր է, որ մենք շարունակում ենք վերադարձնել մերը։ Հոկտեմբերի ընթացքում Պաշտպանության ուժերն ազատագրել են 96,2 քառակուսի կիլոմետր ուկրաինական հող, ինչը 10,4 քառակուսի կիլոմետրով ավելի է, քան օկուպանտներին հաջողվել է զավթել այդ ընթացքում», — հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։

Նրա խոսքով՝ հոկտեմբերին ՌԴ բանակի կենդանի ուժի կորուստները նույնպես ռեկորդային են դարձել պատերազմի ամբողջ ընթացքում։

«Մեկ ամսվա ընթացքում Ռուսաստանը սպանվածներով և ծանր վիրավորներով հանդերձ կորցրել է 54 400 զինվորական։ Սա ռեկորդ է լայնամասշտաբ պատերազմի բոլոր ամիսների համար։ Ռեկորդային են նաև օրական կորուստները. հոկտեմբերի 21-ին ՌԴ բանակը կորցրել է 2250 մարդ»,— հայտարարել է Զելենսկին։

«Այս խելագար կորուստները դադարեցնելու համար Ռուսաստանին բավական է ընտրել հրադադարը և դիվանագիտությունը»,— հավելել է Ուկրաինայի նախագահը։

Հիշեցնենք, որ BBC-ի և «Մեդիազոնա»-ի տվյալներով, որոնք կամավորների հետ միասին բաց աղբյուրներից հաշվառում են ռուսական կորուստները, հոկտեմբերի վերջի դրությամբ ՌԴ բանակը վիրավորներով և սպանվածներով ընդհանուր առմամբ կորցրել է 285023 մարդ։ Ռազմական փորձագետների գնահատմամբ՝ սա զոհվածների իրական թվի 45%-ից մինչև 55%-ն է, նշում են լրագրողները։

Ուկրաինան իր կորուստների մասին վերջին անգամ հայտնել է 2026 թվականի հուլիսին։ Այն ժամանակ նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ զոհվել է «մոտ 50 հազար» ուկրաինացի զինվոր։ Արևմտյան փորձագետները կարծում են, որ Զելենսկու նշած կորուստների թիվը, ամենայն հավանականությամբ, նվազեցված է։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին