Սպորտ 1 ժամ առաջ - 19:20 01-11-2026

Լեբոսնոյանը հաղթել է մինչ այդ անպարտելի համարվող ադրբեջանցի մրցակցին

Լաս Վեգասում կայացած UFC Fight Night: Moicano vs. Nolan (UFC Vegas 123) մրցաշարում հայկական արմատներով ամերիկացի մարտիկ Ժան-Պոլ Լեբոսնոյանին տպավորիչ հաղթանակ է տարել ադրբեջանցի Ֆարման Հասանովի նկատմամբ՝ տեխնիկական նոկաուտով պարտության մատնելով մինչ այդ անպարտելի համարվող մրցակցին։

Կիսամիջին քաշային կարգում հանդես եկող 27-ամյա մարզիկի համար սա երրորդ անընդմեջ հաղթանակն էր աշխարհի ամենահեղինակավոր օկտագոնում։

Մենամարտը մեկնարկել է բարձր տեմպով։ Առաջին ռաունդում Հասանովը փորձել է ճնշում գործադրել և նույնիսկ կարողացել է պայքարը տեղափոխել պարտեր, սակայն Լեբոսնոյանին արագ վերականգնել է դիրքը՝ մենամարտը վերադարձնելով կանգնած դրություն։

Հայազգի մարտիկն աստիճանաբար նախաձեռնությունը վերցրել է իր ձեռքը՝ ոտքերի դիպուկ հարվածներով և ձեռքերի բազմաքայլ կոմբինացիաներով անընդհատ թիրախավորելով մրցակցի իրանը, ինչը զգալիորեն հյուծել է ադրբեջանցի մարզիկին։

Երկրորդ ռաունդում Լեբոսնոյանիի առավելությունն էլ ավելի տեսանելի է դարձել։ Հասանովի՝ պայքարը կրկին գետնին տեղափոխելու փորձերն արդյունք չեն տվել։ Փոխարենը՝ հայազգի մարտիկը մեծացրել է ճնշումը, և նրա հուժկու հարվածների հետևանքով ռաունդի վերջնամասում Հասանովի դեմքին լուրջ վնասվածք է առաջացել։

Հանգուցալուծումը տեղի է ունեցել երրորդ ռաունդում։ Ադրբեջանցի մարտիկի ձախ աչքի վերևում առաջացած խորը կտրվածքի պատճառով մրցավարը դադարեցրել է պայքարը և օկտագոն հրավիրել բժշկին։

Զննումից հետո բժշկական անձնակազմը թույլ չի տվել Հասանովին շարունակել մենամարտը։ Պաշտոնական արձանագրության համաձայն՝ Լեբոսնոյանիի հաղթանակը տեխնիկական նոկաուտով գրանցվել է երրորդ ռաունդի 2-րդ րոպեի 11-րդ վայրկյանին։

Այս հաղթանակից հետո Ժան-Պոլ Լեբոսնոյանին իր պրոֆեսիոնալ ռեկորդը հասցրել է 12-2-ի։ UFC-ում նա դեռևս անպարտելի է՝ 3 մենամարտ, 3 հաղթանակ (նախկինում նա մրցավարների որոշմամբ առավելության էր հասել Ֆիլ Ռոուի և Սո Հյոն Կոյի նկատմամբ)։ Իսկ Ֆարման Հասանովը կրել է կարիերայի առաջին պարտությունը (5 հաղթանակ, 1 պարտություն)։

Հաղթական մենամարտից հետո Լեբոսնոյանին ձեռնոց է նետել ավստրալացի փորձառու մարտիկ Ջեյք Մեթյուզին՝ նշելով, որ պատրաստ է ավելի բարձր մակարդակի մրցակցության։

Հավելենք, որ Ժան-Պոլ Լեբոսնոյանին հայկական արմատներ ունի հոր կողմից։ Նրա հայրը՝ Ներսես Բոսնոյանը, բրազիլական ջիու-ջիթսուի մարզիչ է։ Մարտիկը բազմիցս խոսել է իր ծագման մասին և ընդգծել, որ հպարտ է իր հայկական արմատներով։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին