Արտաքին 54 րոպե առաջ - 17:25 01-11-2026

Թուրքիայում Քրդստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Օջալանին տեղափոխել են բանտի նոր մասնաշենք

Թուրքիայի իշխանությունները երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) առաջնորդ Աբդուլլահ Օջալանին տեղափոխել են Իմրալը կղզու բանտի նոր մասնաշենք։

Նա այդ բանտում պահվում է 1999 թվականից։ Այս մասին հայտնել է քրդական DEM կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչ Միթհաթ Սանջարը՝ կոչ անելով արագացնել Անկարայի և քրդական շարժման միջև խաղաղության գործընթացը։

Շաբաթ օրը Medya Haber TV հեռուստաալիքին տված հարցազրույցում Սանջարը հաստատել է Օջալանի տեղափոխումը, սակայն չի հստակեցրել՝ արդյոք բարելավվել են նրա պահման պայմանները։ Միաժամանակ նրա մեկնաբանությունները վկայում են, որ նոր մասնաշենքը կարող է ավելի հարմարավետ պայմաններ ապահովել։

Օջալանը բանտարկված է 1999 թվականից։ Նրա պահման պայմանների բարելավումը քրդական կողմի առանցքային պահանջներից մեկն էր՝ 1984 թվականից շարունակվող և տասնյակ հազարավոր կյանքեր խլած հակամարտությանը վերջ դնելու ջանքերի շրջանակում։

2025 թվականի փետրվարին Օջալանը ՔԱԿ-ին կոչ է արել լուծարել կազմակերպությունը և վայր դնել զենքը։ Մայիսին շարժումը հայտարարել է զինված պայքարը դադարեցնելու մասին, իսկ օգոստոսին Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել հազարավոր զինյալների համար պայմանական համաներում նախատեսող օրենքին։ Ավելի ուշ փաստաթուղթը ստորագրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Սանջարը հայտարարել է, որ Օջալանի տեղափոխումը նոր մասնաշենք «պահանջում է արագացնել խաղաղության գործընթացը»։ Ըստ նրա, բանակցությունները վերջին երկու ամիսներին փաստացի դադարեցված են։

Նա ընդգծել է, որ Օջալանը պետք է մասնակցի բանակցությունների համակարգմանը, և Թուրքիայի իշխանություններին կոչ է արել հրաժարվել կոշտ դիրքորոշումից ու միակողմանի պահանջներից։

Թուրքիան, ԱՄՆ-ն և Եվրոպական միությունը ՔԱԿ-ը ճանաչել են ահաբեկչական կազմակերպություն։ Օջալանը՝ դրա հիմնադիրներից մեկը, շարունակում է զգալի ազդեցություն ունենալ քրդերի շրջանում և ճանաչվում է որպես խաղաղ կարգավորման առաջընթացի առանցքային գործիչ։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ