Չորս խաղաղ բնակիչ է զոհվել ԼԺՀ–ում քաղաքացիական տրանսպորտի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով, ևս երկուսը վիրավորվել են։
Այդ մասին սոցցանցերում հայտնել է Լուգանսկի Ժողովրդական հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են ավտոբուսին, որը հերթափոխից հետո տեղափոխում էր նավթի գործարանի աշխատակիցներին, ինչպես նաև հարձակվել են երկու մարդատար ավտոմեքենաների վրա։