Ուղիղ եթեր
Ներքին 55 րոպե առաջ - 21:14 30-10-2026

Երևանում՝ Բարձրաբերդի փողոցում, ավելի քան 3 ամիս է՝ խմելու ջուրը լցվում է նկուղներ

Երևանում՝ Բարձրաբերդի փողոցի 13/2 հասցեի բակային հատվածում, արդեն ավելի քան 3 ամիս է՝ խմելու ջուրն անընդհատ հոսում է, սակայն խնդիրը մինչ օրս չի լուծվել։ Հայտնում է shamshyan.com-ը:

Բնակիչների խոսքով՝ ջուրը հոսում է մեծ քանակությամբ, ինչի հետևանքով ջրով են լցվում նաև նկուղները։ Բացի այդ, առաջացել է տհաճ հոտ, իսկ հարևանների միջև տարաձայնություններ են առաջանում, քանի որ ջուրը բակային հատվածից հոսում է դեպի հարակից տարածքներ։

SHAMSHYAN.com-ի թղթակից հետ զրույցում բնակիչները նշում են, որ խնդրի մասին բազմիցս ահազանգել են, սակայն համապատասխան արձագանք չեն ստացել։ Նրանց խոսքով՝ դեպքի վայր ժամանած «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցները որոշակի հատված քանդելուց հետո հայտնել են, որ խնդիրը իրենց պատասխանատվության շրջանակում չէ, և հեռացել են։

Բնակիչները պարզաբանում են, որ խնդիրը կապված չէ ջրաչափերի հետ։ Նրանց պնդմամբ՝ ջուրը հոսում է ջրաչափերից առաջ գտնվող հատվածից՝ վերևից եկող ջրային հոսքի հետևանքով։ Նրանք նաև նշում են, որ խնդիրը ոչ միայն ջրի կորուստ է առաջացնում, այլև անհանգստություն ու անհարմարություններ պատճառում հարևաններին, քանի որ ջուրը ներթափանցում է նկուղներ։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել