Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 16:50 19-05-2026

Նոր Գեղիում 5 տարի է՝ խմելու ջրի խողովակի վնասվելու պատճառով ջուրը կորչում է, իսկ «Վեոլիա ջուրը» սպառնում է բնակիչներին

Գրեթե 5 տարուց ավելի է Կոտայքի մարզի Նոր Հաճն խոշորացված համայնքի Նոր Գեղի բնակավայրի Առնո Բաբաջանյան փողոցի տներից մեկի մոտով անցնող խմելու ջրի խողովակի վնասման պատճառով ջուրը կորչում է ու պատկան մարմինները ոչինչ չեն անում խնդիրը լուծելու համար։ Նոր Հաճնի համայնքապետարանը՝ համայնքի ղեկավար Գագիկ Մաթևոսյանի գլխավորությամբ, ու «Վեոլիա ջուր» ընկերության Կոտայքի մարզի պատասխանատուները 5 տարուց ավելի է արհամարհած ունեն քաղաքացիների հարյուրավոր ահազանգերի վրա, որպեսզի խմելու ջրի խողովակի վնասված հատվածը վերանորոգվի։

Այսօր՝ մայիսի 19-ին, ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչները զայրացած իրենց խոսքն էին ուղղում այդ երկու վայ կառույցների ղեկավարներին՝ ասելով, որ իրենց տեղում չեն։

Բնակիչներով նույնիսկ ցանկացել են իրենց միջոցներով վթարը վերականգնել, սակայն «Վեոլիա ջրից» պատասխանել են՝ եթե նման գործողություններ անեք, կամ էդ ջրով ծառ ու ծաղիկ ջրեք, ձեզ կտուգանենք։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը