Ներքին 1 ժամ առաջ - 18:59 30-10-2026

Եթե Սահմանադրության նախագիծը պատրաստում ու հրապարակում է Արդարադատության նախարարությունը, ապա Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը պետք է լուծարվի

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը գրում է.

Եթե Սահմանադրության նախագիծը Սահմանադրական բարեփոխումների խորհրդի փոխարեն պատրաստում ու հրապարակում է Արդարադատության նախարարությունը, ապա Խորհուրդը պետք է լուծարվի։

Այս հարցը նաև Խորհրդի այսօրվա նիստում քննարկվեց (բայց դեռևս օդում մնաց)։
Եթե Կառավարությունն այլևս չի ուզում ունենալ ներառական համաձայնություն ենթադրող նախագիծ, ապա կարող է ունենալ իշխող մեծամասնության նախագիծ` դա իրենց իրավունքն է։

Բայց չի կարող լինել իրավիճակ, երբ թղթի վրա նախագծի մշակման գործառույթը տրված է Խորհրդին, բայց այն մշակում ու հրապարակում է այլ մարմին։

Գործադիրի կողմից` Խորհրդի հետ ունեցած պայմանավորվածությունների ու գրված կարգերի խախտումները (առաջին հերթին` նիստերի ու քննարկումների պարբերականության մասով) չեն կարող հասնել այն ծավալի, որ Խորհուրդը դառնա դեկորատիվ մարմին։

Այս հարցը պետք է հստակեցնել։ Եթե Խորհուրդը գործում է, ապա այն պետք է արագացված կարգով աշխատի նախագծի վրա (օգտվելով նախարարության մասնագիտական աջակցությունից)՝ թեկուզ և ամեն օր նիստեր կամ քննարկումներ կազմակերպելով։

Իսկ եթե Խորհուրդ դե-ֆակտո չկա, ապա այն պետք է նաև թղթի վրա չլինի։

Հ.Գ. Եվ այո, Խորհրդում պիտի լինեն միայն այն մարդիկ, որոնք պատրաստ են կիսել ժողովրդին Սահմանադրության նախագիծ տալու պատասխանատվությունը։ Ռեֆորմը տապալելու մտադրություն ունեցողներն ու ЛОМ-երը Խորհրդում անելիք չունեն։

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա