Սպորտ 1 ժամ առաջ - 19:54 30-10-2026

Մեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը

Նախօրեին մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ արգենտինացի 39-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին ծրագրում է հունվարին հեռանալ «Ինտեր Մայամիից» և տեղափոխվել արգենտինական «Նյուելս Օլդ Բոյս»՝ այն ակումբ, որտեղ սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան։

Հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, սակայն, հայտարարել է, որ ներկա պահին որևէ հիմք չկա ենթադրելու, թե աստղային ֆուտբոլիստը կլքի ամերիկյան թիմը։ Մեսսին ունի գործող պայմանագիր մինչև 2028 թվականը, որը մտադիր է ավարտին հասցնել։ Աղբյուրն ընդգծում է, որ Լիոնելը լիովին գոհ է ակումբում իր կարգավիճակից, իսկ նրա ընտանիքն իրեն հարմարավետ է զգում Մայամիում։

Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում «Ինտեր Մայամիի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 34 հանդիպումներում Մեսսին դարձել է 29 գոլի և 15 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Armsport

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա