44-օրյա պատերազմի թեժ օրերին՝ հոկտեմբերի 8-ից մինչև նոյեմբերի 1-ը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը գումարել է 9 նիստ և հեռավար քվեարկությամբ պատերազմի համար հանգանակված գումարները ուղղել ՀՀ պետական բյուջե` ընդանուր առմամբ 49,9 միլիարդ ՀՀ դրամ, 5,7 միլիոն ԱՄՆ դոլար։
Հետագայում իշխանությունները հաստատեցին, որ այս փոխանցումները բյուջեում վերածվել են այլ ծախսերի՝ ամենևին ոչ պատերազմական (գուցե պարգևավճարներ, գործուղումներ, այլն)։
Դժվար է պատկերացնել ոչ միայն սույն հեռավար քվեարկությունը, այլև հիշյալ վիթխարի գումարների վերջնական հանգրվանը, քանի որ դրանք, լղոզվելով պետական բյուջեի մեջ, կորցրին իրենց հետքը։
Մի բան պարզ է․ համայն հայությունը, պատերազմի օրերին ինքնամոռաց հանգանակություններ կատարելով, ենթադրում էր, որ դրանք վերածվելու են զենքի, զինամթերքի և այլ ռազմամթերքի։
Փաստն այն է, որ պատերազմից 6 տարի անց հասանելի չէ անգամ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի եզրակացությունը։