Ուղիղ եթեր
Արտաքին 1 ժամ առաջ - 18:29 28-10-2026

Հռոմում խաղաղության աղոթք և ընդունելություն է տեղի ունեցել՝ նվիրված Հայաստանի անկախության 35-ամյակին

2026 թ. հոկտեմբերի 26-ին Հռոմի Սուրբ Նիկողայոս Հայ կաթողիկե եկեղեցում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին նվիրված խաղաղության աղոթք և պաշտոնական ընդունելություն։

Այս մասին տեղեկացնում են Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունից:

Աղոթքի արարողությունը տեղի է ունեցել Տանն Կիլիկիո կաթողիկե հայոց կաթողիկոս-պատրիարք, Ամենապատիվ և Գերերջանիկ Տեր Ռաֆայել Պետրոս ԻԱ Մինասյանի նախագահությամբ։

Որպես գլխավոր հյուր՝ արարողությանը ներկա է եղել Սուրբ Աթոռի պետական քարտուղար, Նորին Վսեմություն կարդինալ Պիետրո Պարոլինը։ Արարողությանը ներկա են եղել նաև Սուրբ Աթոռում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, Սուրբ Աթոռի և Մալթայի Ինքնիշխան Ուխտի պաշտոնատար անձինք, ինչպես նաև հոգևոր հայրեր։


Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Բորիս Սահակյանն իր ելույթում նշել է, որ հայ ժողովուրդը դարեր շարունակ առաջնորդվել է այն խոր գիտակցությամբ, որ անկախ պետականությունը ազգային ինքնության և հարուստ մշակույթի պահպանման ու զարգացման գլխավոր գրավականն է։ Նա անդրադարձել է նաև Հայաստանի Հանրապետության՝ տարածաշրջանում և աշխարհում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված ջանքերին՝ նշելով, որ դրանք լիովին համահունչ են խաղաղության և երկխոսության վերաբերյալ Սրբազան Քահանայապետի շարունակական կոչերին և Սուրբ Աթոռի գործունեությանը։

ՀՀ դեսպանն ընդգծել է նաև Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, որը մշտապես զարգանում և խորանում է փոխադարձ ջանքերի շնորհիվ։

Տանն Կիլիկիո կաթողիկե հայոց կաթողիկոս-պատրիարք, Ամենապատիվ և Գերերջանիկ Տեր Ռաֆայել Պետրոս ԻԱ Մինասյանն իր ելույթում անդրադարձել է հայ ժողովրդի հազարամյա պատմությանն ու քրիստոնեական արժեքներին։ Նա նշել է նաև, որ խաղաղությունը պետք է հիմնված լինի արդարության, փոխադարձ հարգանքի և ժողովուրդների միջև հարաբերությունները վերականգնելու կարողության վրա։

Սուրբ Աթոռի պետական քարտուղար, Նորին Վսեմություն կարդինալ Պիետրո Պարոլինը շնորհավորել է հայ ժողովրդին անկախության տոնի առթիվ՝ հայցելով Աստծո օրհնությունը Հարավային Կովկասում տևական խաղաղության ամրապնդման համար։ Իր ելույթում պետական քարտուղարն ընդգծել է, որ խաղաղությունը պետք է կարողանա ոչ միայն վերջ դնել հակամարտություններին, այլև բուժել վերքերը, վերականգնել վստահությունը և ճանապարհ հարթել արդարության ու փոխադարձ հարգանքի վրա հիմնված համակեցության համար։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
21:33 Բուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
19:53 Հրազդանի կիրճով հոսող՝ երբեմնի մաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
20:00 Դեղերի շուկան` բախտի քմահաճույքին. դեղերի կրկնակի թանկացման պատճառները
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
22:45 Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
10:07 Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ